44166 դիտում
20:01 27-08-2021
Վրաերթ Կոտայքի մարզում. 35–ամյա վարորդը ГАЗ 2411-ով Աբովյան քաղաքում վրաերթի է ենթարկել 73–ամյա հետիոտնին. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ օգոստոսի 27-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:10-ի սահմաններում Երևանի բնակիչ, 35-ամյա Ա. Զորյանը իր վարած ГАЗ 2411 մակնիշի ավտոմեքենայով Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, Աբովյան քաղաքի բնակիչ, 73-ամյա Լ. Հովհաննիսյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխվել «Աբովյան» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Կառլեն Բաղյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+