211652_close_icon
views-count50995 դիտում article-date 20:47 02-07-2020

Աբովյան քաղաքում 62–ամյա վարորդը մարդատար ГАЗель-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հուլիսի 2-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:30-ի սահմաններում Աբովյան քաղաքի բնակիչ, 62-ամյա Լևոն Հ.-ն իր վարած՝ Աբովյան քաղաքի թիվ 1 երթուղին սպասարկող ГАЗель մակնիշի ավտոմեքենայով Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն, Նոր Գեղի գյուղի բնակիչ, 63-ամյա Սմբատ Հ.-ին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Աբովյան» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վրաերթի ենրթարկվածի կյանքին վտանգ չի սպառնում:

[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի       
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր