48385 դիտում
16:45 05-03-2019
Վրաերթ Կոտայքի մարզում. 36-ամյա վարորդը Volkswagen-ով Աբովյան քաղաքում վրաերթի է ենթարկել 57-ամյա հետիոտնին. վարորդը փախուստի չի դիմել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 5-ին, վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում Աբովյան քաղաքի բնակիչ՝ 36-ամյա Ծաղիկ Հարությունյանը իր վարած Volkswagen մակնիշի 10 FF 510 համարանիշի ավտոմեքենայով Աբովյան քաղաքի Երևանյան-Կոտայք փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Աբովյան քաղաքի բնակիչ, 57-ամյա Սամվել Ստեփանյանին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օգնել վրաերթի ենթարկվածին տեղափոխել Աբովյանի բժշկական կենտրոն, որից հետո կատարվածի մասին ահազանգել է ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։
Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ղազարյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի ավագ հետաքննիչ Ավետիք Ավետիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+