211652_close_icon
views-count173644 դիտում article-date 19:40 02-09-2021

«Աստղիկ» բժշկական կենտրոնում մահացել է մոպեդի 25–ամյա վարորդը, ով մոպեդով բախվել էր թիվ 5 երթուղին սպասարկող ավտոբուսին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  այսօր՝ սեպտեմբերի 2-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում մահացել է Երևանի բնակիչ,  25-ամյա Օնիկ Սվատյանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել երեկ՝ սեպտեմբերի 1-ին, Իսակովի պողոտայի և Ամերիկյան փողոցի խաչմերուկում՝ ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ, իր վարած մոպեդ մակնիշի և  Երևանի բնակիչ, 66-ամյա  Աբել Հովհաննիսյանի վարած Higer  մակնիշի ավտոբուսի բախման հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով:

Դեպք վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի գլխավորությամբ:

Վթարի մասին Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է   հետաքննական խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ  Հրայր Ստեփանյանի գլխավորությամբ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝  փաստի առթիվ այսօր Հ. Ստեփանյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով և այյն փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝  Higer մակնիշի ավտոբուսը սպասարկում է  թիվ 5 երթուղին:

Վթարի վայրում ուժեղացված ծառայություն էին կատարում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի ավագ պարեկներ  Վահե Երիցյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր