211652_close_icon
views-count33945 դիտում article-date 18:29 04-09-2021

Կոտայքի մարզում 28-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում BMW-ով բախվել է բետոնե պարսպին, տապալել էլեկտրասյունն ու գազատար խողովակը և  հայտնվել բնակչի այգում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ սեպտեմբերի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
 
Ժամը 22:10-ի սահմաններում, Կոտայքի մարզի բնակիչ, 28-ամյա Գևորգ Մանասյանը, իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով, Գետարգել գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց. բախվել բետոնե պարսպին, այնուհետև գազատար խողովակին ու երկաթյա էլեկտրասյանը և հայտնվել բնակչի տան հողամասւմ:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ, չկան:
 
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:
 
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Կառլեն Բաղյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
 
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ:
 
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+

Նմանատիպ նյութեր