211652_close_icon
views-count1242 դիտում article-date 15:54 04-09-2021

Խաղաղապահներն ապահովել են ԼՂ-ում բջջային կապի և ինտերնետի վերականգնման աշխատանքների անվտանգությունը

Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները ապահովել են  Լեռնային Ղարաբաղի հեռավոր շրջանների մոտ 5 հազար բնակիչների համար բջջային կապի և ինտերնետի վերականգնման աշխատանքների անվտանգությունը: 

Այս մասին հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը:

Մարտակերտի շրջանում՝ կողմերի սահմանազատման գծի մերձակայքում, հեռահաղորդակցային ցանցերի աշխատակիցները ռուսական խաղաղապահների հսկողության ներքո վերանորոգման-վերականգնողական աշխատանքներ են իրականացրել:

Նմանատիպ նյութեր