211652_close_icon
views-count14059 դիտում article-date 11:28 07-09-2021

Հորդորում եմ զերծ մնալ զոհված կամ անհայտ կորած զինվորների ծնողներին թիրախավորելուց. Լիպարիտ Սիմոնյան

Օրեր առաջ, ՊԲ 46492 զորամասի Դ-20 հրետանային դիվիզիոնի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, մայոր Գ.Գևորգյանի պաշտպան Գոռ Գևորգյանը հրավիրել էր մամլո ասուլիս, որտեղ ներկայացնում էր իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքի հետ կապված որոշ հանգամանքներ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Դ-20 հրետանային դիվիզիոնի 1-ին մարտկոցի զինծառայողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հարուցված քրեական գործով հադիսանում եմ Դ-20 հրետանային դիվիզիոնի 1-ին մարտկոցի 21 զինծառայողների ծնողների /իրավահաջորդների/ ներկայացուցիչը և հարկ եմ համարում հորդորել Գ.Գևորգյանի պաշտպանին զերծ մնալ զոհված կամ անհայտ կորած զինվորների ծնողներին թիրախավորելուց:

Զոհված և անհայտ կորած զինծառայողների ծնողներին որևէ մեկը կամ որևէ քննչական մարմին չի հրամցրել, չի հորդորել և չի ուղղորդել, կատարել որևէ անձի դեմ որևէ գործողություն: Ծնողների հետևողական և փնտրողական աշխատանքի շնորհիվ է, որ հնարավոր է եղել պարզել իրականությունը:

Հարկ եմ համարում նշել, որ զոհված և անհայտ կորած զինծառայողների ծնողները շարունակելու են հետամուտ լինել, որպեսզի մեղադրանք /ներ/ առաջադադրվեն և արժանի պատիժ ստանան նաև այն անձինք ովքեր նույնպես իրենց մեքի բաժինը ունեն Դ-20 հրետանային դիվիզիոնի զինծառայողների կործանման համար, այդ թվում Գ.Գևորգյանի պաշտպանի կողմից հիշատակված անձինք:

Հույսով եմ, որ ՀՀ քննչական մարմինները կիրականացնեն օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ քննությունը, բոլոր մեղավորներին հայտնաբերելու համար:

Դ-20 հրետանային դիվիզիոնի 1-ին մարտկոցի զինծառայողների իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Լիպարիտ Սիմոնյան»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր