6078 դիտում
15:50 03-12-2016
Ռազմական ոստիկանությունը զորակոչիկների և զինծառայողների ծնողներին հորդորում է զերծ մնալ խարդախներից
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժնում ստացված օպերատիվ տեղեկությունները իրացնելիս, Երևան քաղաքի բնակիչ Լ. Մ. Հ-ը /ծնված 10.08.1969թ., 01.12.2016թ-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժնում հաղորդում և բացատրություն է տվել այն մասին, որ 2016թ-ի փետրվար ամսին քաղաքացի Ն. Է. Ե. /ծնված 04.04.1974թ. հասցե. ք.Երևան միջնորդությամբ և երաշխավորությամբ 7000 /յոթ հազար/ ԱՄՆ դոլարայնուհետև հետագայում ևս 250.000 /երկու հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ գումար է տվել ոմն Ե. Մ., որդուն՝ Տ. Լ. Հ. 2016թ-ի ամառային զորակոչին տարեկետում տրամադրելունպատակով: Սակայն Տ. Լ. Հ. 2016թ-ի հուլիսի 7-ին զորակոչվել է ՀՀ ԶՈՒ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության: Ե. Մ. վերը նշվածը չի կատարել, Լ.Մ.Հ. գումար չի վերադարձրել:
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժնում նախապատրաստվում են նյութեր:
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը հորդորում է զորակոչիկների և զինծառայողների ծնողներին զերծ մնալ խարդախներից, որոնք զինծառայությունից ազատելու պատրվակով ծնողներից խոշոր չափի գումարներ են կորզում: Վստահեցնում ենք, որ ռազմական ոստիկանության աշխատակիցների օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նմանատիպ գործողությունները կկասեցվեն, իսկ կատարող անձինք կպատժվեն օրենքի ամբողջ խստությամբ:
[b]ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
14056 դիտում
11:28 07-09-2021
Հորդորում եմ զերծ մնալ զոհված կամ անհայտ կորած զինվորների ծնողներին թիրախավորելուց. Լիպարիտ Սիմոնյան
19120 դիտում
19:39 11-04-2018
ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ հակաօրինական գործողություններից
2304 դիտում
22:44 29-07-2019
Ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ բանկոմատները վնասելու հանցավոր գործողություններից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
742 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
664 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
739 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան