211652_close_icon
views-count14372 դիտում article-date 22:28 08-09-2021

Արմեն Չարչյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը վերածվել է վերջինիս կյանքին և առողջությանն ուղղված սպառնալիքի. «Հայաստան» դաշինք

Այսօր տեղեկացանք, որ մեր գործընկեր, ՀՀ ԱԺ պատգամավոր, վաստակավոր բժիշկ Արմեն Չարչյանը կրկին տեղափոխվել է հիվանդանոց: «Հայաստան» խմբակցության պատգամավորները վերջին մեկ շաբաթվա ընթացքում մի քանի անգամ այցելել են մեր գործընկերոջը և հրապարակավ հայտարարել, որ պրոֆեսորի առողջական վիճակը անհամատեղելի է ընտրված խափանման միջոցի հետ, և կալանավորումը անհապաղ պետք է վերացվի: Իրավասու մարմինները, սակայն, կրկին դրսևորեցին հակաօրինական և անմարդկային անգործություն:

Ակնհայտ է, որ ՀՀ ԱԺ պատգամավոր և վաստակավոր բժիշկ Արմեն Չարչյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը վերածվել է վերջինիս կյանքին և առողջությանն ուղղված  սպառնալիքի:

Կրկին պնդում ենք, որ նման պայմաններում կալանավորումը պետք է անհապաղ վերացվի:

 «Հայաստան» դաշինք
 

Նմանատիպ նյութեր