27105 դիտում
14:38 10-09-2021
Արարատի մարզի Գեղանիստ գյուղում բացվեց հիմնովին վերանորոգված ու վերակառուցված հերոսների հուշահամալիրը. գյուղացիներն ասում էին. «Մակարյան ընտանիքի շնորհիվ բարեկարգված այս վայրը դառնալու է սրբատեղի». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Հերթական անգամ Արարատի մարզի Գեղանիստ գյուղի բնակիչ Նարեկ Մակարյանն ու նրա ընտանիքի անդամները ապացուցեցին, որ իրենց համար բարձրագույն արժեք է նաև հայ զինվորը, սահմանն անառիկ պահող սպան։ Դրա ապացույցը օրեր առաջ գյուղում անբարեկարգ վիճակում գտնվող, հիմնովին վերանորոգված և վերակառուցված հուշահամիլիրի բացումն էր։
Հուշահամալիրի բացումը նվիրված էր արցախյան 44-օրյա պատերազմի հերոսներին։ Նրանք են՝ 44-օրյա պատերազմում հերոսի մահով ընկած 19-ամյա Սարգիս Հակոպյանը, 18-ամյա Արարատ Մակարյանը, 21-ամյա Գևորգ Հարությունյանը, 19-ամյա Հարություն Լալայանը և արցախյան առաջին պատերազմում հերոսաբար զոհված 23-ամյա Եփրեմ Հովհաննիսյանը։
Հուշահամալիրի բացմանը ներկա էին հերոսների հարազատները, ընկերներն ու զինակից ընկերները, գյուղաբնակներն ու հանրապետության տարբեր մարզերից ժամանած հյուրեր։
SHAMSYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ներկա գտնվողներն ասում էին. «Ուզում ենք մեր երախտիքի խոսքն ուղղել, առաջին հերթին, մեր բոլոր նահատակված հերոսների ծնողներին, որ նրանց զավակները հայրենիքին նվիրաբերել են աշխարհում ամենաթանկը՝ իրենց կյանքը։ Նրանց բոլորին, քանի մենք ապրում ենք, երբևէ բացակա չենք դնի։ Այդ հերոսներին պետք է ամեն օր, ամեն վայրկյան հիշել, քանի որ նրանք նահատակվեցին նաև մեզ համար։ Նրանց պետք է երբևէ մոռացության չմատնել, ու այդ գործը մեր գյուղում, կարծես, իրենց վրա են վերցրել Նարեկ Մակարյանն ու նրա ընտանիքի անդամները։ Նրանց շնորհիվ անբարեկարգ այս տարածքը հիմնովին վերանորոգվել է ու արդեն նորովի է դարձել և Մակարյանների ընտանիքի շնորհիվ այս բարեկարգված տարածքը այսուհետ դառնալու է սրբատեղի, և մենք, ինչո՞ւ չէ, նաև՝ զոհվածների հարազատները, հաճախակի ենք այցելելու այստեղ, խնկարկելու, ծաղիկներ դնելու հուշակոթողին ու ի լուր աշխարհի՝ հայտարարելու ենք՝ մենք ձեզ բացակա չենք դնի»։
Վերակառուցված հուշահամալիրի բացումը կատարվեց զոհված հերոսների ընտանիքի անդամների կողմից։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+