25491 դիտում
22:15 13-08-2021
Ձեզ բացակա չենք դնի. Ձիթհանքով գյուղի բնակիչ, բարերար Արագած Պապոյանի հովանավորությամբ գյուղում բացվեց 12 հերոս համագյուղացիների անունով հուշահամալիր. հավաքվածներն էլ ասում էին. «Այս վայրը սրբատեղի է մեզ համար».ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ օգոստոսի 12-ին, Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի Ձիթհանքով բնակավայրում տեղի ունեցավ հայրենիքի նվիրյալների հուշահամալիրի բացման արարողությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հուշահամալիրի կառուցման գաղափարը նույն գյուղի բնակիչ, բարերար Արագած Պապոյանինն էր, ով կարճ ժամանակում կյանքի կոչեց իր համագյուղացիների համար այդ վեհ գաղափարը։
Հուշահամալիրը նվիրված է արցախյան 2 պատերազմների ժամանակ զոհված Ձիթհանքովի 12 հերոս զավակներին, ովքեր բարձր պահեցին գյուղի պատիվն ու ելան մարտի՝ միանալով բազմաթիվ առյուծ ու արծիվ հայորդիների, և նրանք՝ հանուն հայրենիքի, զոհաբերեցին իրենց կյանքը։
Հոգևոր հովվի կողմից հուշահամալիրի օծման արարողությունից հետո ելույթներով հանդես եկան բարերար Ա. Պապոյանը, Անի համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանը, Ազգային ժողովի պատգամավոր Ռուստամ Բաքոյանը, Շիրակի փոխմարզպետ Պողոս Աբրահամյանը և այլ հյուրեր։
Միջոցառմանը ներկա էին ոչ միայն Ձիթհանքովից, այլև հարևան գյուղից, մայրաքաղաքից, մարզերից, ՌԴ-ից ժամանած հյուրեր, զինվորներ։ Միջոցառման ժամանակ համերգային ծրագրով հանդես եկան գյուղի մանկապարտեզի սաները, դպրոցի աշակերտները, իսկ երիտասարդ դուդուկահարը իր նվագով էլ ավելի ոգևորեց ներկաներին։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 556+
556+