211652_close_icon
views-count2151 դիտում article-date 18:42 14-09-2021

«Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամը և հայ արվեստագետները համատեղ կազմակերպել են «Անավարտ թռիչք…» խորագրով բարեգործական ցուցահանդես-վաճառք

Անավարտ թռիչք...
    «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամը և արդի հայ արվեստագետները համատեղ կազմակերպել են «Անավարտ թռիչք…» խորագիրը կրող բարեգործական ցուցահանդես-վաճառքը, որի բացումը տեղի կունենա  սեպտեմբերի 20-ին ժամը 19:00-ին Հայաստանի նկարիչների միության երրորդ հարկի ցուցասրահում: Ցուցահանդեսը տևելու է մինչև սեպտեմբերի 22-ը:

Միջոցառման ողջ հասույթն ուղղվելու է «Վահե Մելիքսեթյան» հիմնադրամին: Վերջինիս գլխավոր նպատակն է կլինիկական դեղագիտության զարգացումը Հայաստանում:

Ցուցահանդեսը նվիրված է Արցախյան երկրորդ գոյամարտում անմահացած հերոսների հիշատակին` հանձին կլինիկական դեղագետ Վահե Մելիքսեթյանի:

Չարաբաստիկ պատերազմը խլեց հայ ազգի լավագույն սերունդը. սերունդ, որ կրկին ու կրկին պիտի ականջալուր դարձներ աշխարհին ՀԱՅԻ մասին ՝սերունդ, որի արյան գնով գծվեց մեր խաղաղության սահմանը:

Այսօր  մենք պետք է շարունակենք արարել, ստեղծագործել և միշտ բարձր պահել ՀԱՅ լինելու կոչումը:

Հավերժ փառք և խոնարհում:
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր