211652_close_icon
views-count3680 դիտում article-date 17:36 09-12-2017

«Հայ արվեստագետները Բրազիլիայում» խորագիրը կրող ցուցահանդես է կազմակերպվել Բրազիլիայի դաշնային ինստիտուտում

Դեկտեմբերի 6-ին Բրազիլիայի դաշնային ինստիտուտում (ԲԴԻ) տեղի ունեցավ Բրազիլիայում ՀՀ դեսպան Աշոտ Գալոյանի և ԲԴԻ ռեկտոր Ուիլսոն Կոնչիանիի պատվո հովանու ներքո կազմակերպված «Հայ արվեստագետները Բրազիլիայում» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, բրազիլացի արվեստագետներ, դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ: Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ դեսպանը և ինստիտուտի ռեկտորը, որոնք մեծապես կարևորեցին այս նախաձեռնության նշանակությունը` ընդգծելով, որ հայ ժողովուրդն իր ուրույն ներդրումն ունի մարդկության մշակութային ժառանգությունում: Ցուցահանդեսին ներկայացված են հայտնի հայ արվեստագետներ Արմեն Խոջոյանի (Երևան), Արմենակ Կարապետյանի (Պրահա), Շավարշ Խաչատրյանի (Բեռլին) աշխատանքները:

Նմանատիպ նյութեր