211652_close_icon
views-count9351 դիտում article-date 15:22 15-09-2021

Թալիբները հայտարարել են, որ պատրաստվում են մոտ ապագայում կանոնավոր բանակ ստեղծել

Թալիբները քննարկում են մոտ ապագայում Աֆղանստանում կանոնավոր բանակ ստեղծելու հարցը: Այդ մասին տեղեկացրել է Tolo News հեռուստաալիքը՝ վկայակոչելով հանրապետության զինված ուժերի շտաբի պետ Կարի Ֆասիհուդդինին:

Օգոստոսին Իսլամական հանրապետությունից ամերիկյան զորակազմի դուրսբերման ֆոնին «Թալիբան» շարժումը նվաճեց բոլոր խոշոր քաղաքներն ու սահմանային անցումներն ու հայտարարեց քսանամյա պատերազմի ավարտվելու մասին:

Սեպտեմբերի սկզբին բալիբները հայտարարեցին ժամանակավոր կառավարության կազմը: 

Նմանատիպ նյութեր