211652_close_icon
views-count4090 դիտում article-date 13:34 25-04-2017

«Ազգ֊Բանակ» գաղափարի իրագործման նպատակը բանակ-հասարակություն անքակտելի կապի արմատավորումն է. ՀՀ վարչապետ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է ՊՆ-ի կողմից շրջանառության մեջ դրված «Ազգ-Բանակ» գաղափարին։ Նա, մասնավորապես, գրել է. «Կառավարության պաշտպանական ծրագրի հիմքում մենք դրել ենք «Ազգ֊Բանակ» գաղափարը և «հասանելի ռեսուրսներով առավելագույն արդյունք» ռազմավարական սկզբունքը: Դա ենթադրում է, որ կառավարման բոլոր մարմինները, քաղաքացիական ու հասարակական ուժերը, ինչպես նաև անհատները պետք է հստակ պատկերացնեն, թե ինչ մասնակցություն կարող են ունենալ մեր երկրի պաշպանության գործում: Այս գաղափարի իրագործման նպատակը բանակ-հասարակություն անքակտելի կապի արմատավորումն է»։

Նմանատիպ նյութեր