211652_close_icon
views-count1170 դիտում article-date 17:23 15-09-2021

ՍԱՏՄ-ն ստուգայցեր է անցկացրել Երևանի Արաբկիր և Դավթաշեն, վարչական շրջանների սուպերմարկետներում

Covid19-ի կանխարգելմանն ուղղված ստուգայցերն այսօր ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչներն անցկացրել են Երևանի երկու՝ Արաբկիր և Դավթաշեն, վարչական շրջանների սուպերմարկետներում:

Խանութներից երկուսում հայտնաբերվել են խախտումներ. հաճախորդներն ու աշխատակիցները չեն կրել դիմակներ: Կազմվել է 2 արձանագրություն:

Ստուգայցերը շարունակվում են։

Հիշեցում Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:

Հիշեցում կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյաններ:
 
ՀՀ ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և
հանրության հետ տարվող աշխատանքների բաժին
 

Նմանատիպ նյութեր