211652_close_icon
views-count2472 դիտում article-date 13:41 16-09-2021

Հնարավոր է՝ մեր առողջապահական համակարգը չկարողանա դիմանալ քովիդով հիվանդների ճնշմանը. Քերոբյան

Կորոնավիրուսի այս թվերը առաջացնում են մեծ մտավախություն, որ եթե հասարակության և բիզնեսի վարքագծում տեղի չունենա փոփոխություն, հավանական է, որ մեր առողջապահական համակարգը չկարողանա դիմանալ քովիդով հիվանդների ճնշմանը, և ստիպված լինենք որոշակի սահմանափակումների գնալ։ Այս մասին Կառավարության այսօրվա նիստում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«21-րդ դարում պահպանողական լինելը վնաս է տալիս, պետք է գնալ պատվաստվել։

Պատվաստված մարդկանց քանակով մենք աշխարհում ամենավատ տեղերում ենք և տարբեր ռեյտինգներում հայտնվում ենք կարմիր զոնաներում, ինչը նշանակում է, որ տնտեսական ակտիվությունը կարող է թուլանալ»,- ասաց Վահան Քերոբյանը։

Նմանատիպ նյութեր