211652_close_icon
views-count2361 դիտում article-date 13:53 16-09-2021

Կառավարությունը 357,5 մլն դրամ հատկացրեց 15 համայնքներում սուբվենցիոն ծրագրերի համար

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց համայնքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում հավանության արժանացած և իրականացված կամ կիրականացվող Հայաստանի Հանրապետության 15 համայնքների թվով 15 ծրագրերի համար պետական բյուջեից հատկացնել 357 մլն 458 հազար դրամ:

Այս ծրագրերի ընդհանուր արժեքը կազմել է 582 մլն դրամ, որից պետական համաֆինանսավորման մասը կազմում է 357 մլն դրամ: Ծրագրերից 3-ը Արմավիրի մարզում են, 4-ը՝ Գեղարքունիքի, 5-ը Կոտայքի և 3-ը Լոռու մարզերում:

Նմանատիպ նյութեր