950 դիտում
13:46 08-09-2022
Կառավարությունը սուբվենցիոն ծրագրերի համար 693 մլն դրամ հատկացրեց 6 մարզի
Կառավարությունն այսօրվա նիստում ընդունեց «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի համապատասխան որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձորի մարզպետարաններին գումար հատկացնելու մասին որոշման նախագիծը, որով սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար Կառավարությունը շուրջ 693 մլն դրամ հատկացրեց 6 մարզի:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ նախագիծը համայնքներում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի համար հերթական գումարը տրամադրելու մասին է:
«Ընդհանուր 693 մլն դրամի մասին է խոսքը և վերաբերում է 6 մարզի: Արարատի մարզում 1 ծրագիր՝ 71 մլն դրամ, Գեղարքունիքում՝ 3 ծրագիր՝ 70 մլն դրամ, Լոռու մարզում՝ 1 ծրագիր՝ 23 մլն դրամ, Շիրակում՝ 1 ծրագիր՝ 29 մլն դրամ, Սյունիքում՝ 4 ծրագիր՝ 353 մլն դրամ և Վայոց ձորում՝ 5 ծրագիր՝ 145 մլն դրամ: Ծրագրերի մի մասն ավարտվել են, մի մասն ավարտական փուլում են: Ծրագրերն ընդհանուր առմամբ 15-ն են, դրանք իրականացվել են 11 բնակավայրում»,- ասաց Սանոսյանը;
Այսպիսով ստացվում է, որ հունվարից սկսած մինչև հիմա 303 ծրագրի համար կառավարությունն արդեն տրամադրել է 8 մլրդ 758 մլն դրամ գումար՝ սուբվենցիաների համար:

Նմանատիպ նյութեր
2361 դիտում
13:53 16-09-2021
Կառավարությունը 357,5 մլն դրամ հատկացրեց 15 համայնքներում սուբվենցիոն ծրագրերի համար
1552 դիտում
12:43 08-12-2022
Կառավարությունը 16 բնակավայրերում սուբվենցիոն ծրագրերի համար հատկացրեց եւս 1 մլրդ 272 մլն դրամ
982 դիտում
13:48 25-05-2023
Կառավարությունը 999 մլն դրամ հատկացրեց մարզերում սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար
Այս բաժնից
772 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
805 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»