211652_close_icon
views-count3046 դիտում article-date 14:40 19-09-2021

Թուրքի նպատակը մեկն է. կամ քաղաքական ճանապարհով, կամ նոր պատերազմով, կամ էլ արագ հայաթափելով՝ վերցնել Սյունիքը. Զաքարյան

Թուրքի նպատակը մեկն է. կամ քաղաքական ճանապարհով, կամ նոր պատերազմով, կամ էլ արագ հայաթափելով վերցնել Սյունիքը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը` անդրադառնաալով Գորիս-Կապան ճանապարհին ՀՀ քաղաքացիների անհետանալու մասին լուրին:

«Նիկոլի գործընկեր ազերի-թուրքերը, Գորիս-Որոտան ճանապարահատվածից ՀՀ քաղաքացիների են առևանգել։ Շուտուվ կլսենք, որ փրկագին են ուզում։ 

Մի քանի ամիս առաջ, այս մասին հրապարակային խոսում էի և կային որոշ անուղղելի հիմարներ, որոնք պնդում էին, որ թուրքն այդպիսի բան չի անի։ Այնինչ՝ սա դեռ սկիզբն է։ 
Թուրքի նպատակը մեկն է. կամ քաղաքական ճանապարհով, կամ նոր պատերազմով, կամ էլ արագ հայաթափելով վերցնել Սյունիքը։

Նիկոլը՝ ինչպես Արցախը հանձնելու, այնպես էլ Սյունիքը հանձնելու հարցում ամբողջովին ծառայում է թուրք-ադրբեջանական քաղաքականությանը։ Արդեն ոչ թե թաքնահարույց, այլ՝ բացահայտ»,- գրել է նա։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր