211652_close_icon
views-count2161 դիտում article-date 15:59 21-09-2021

«Ինձ թվում է՝ մեր ժողովուրդը թասիբը կորցրել է». Շահե Աճեմյան. Aravot.am

Aravot.am-ը գրում է. «Երեկ մի քանի տասնյակ քաղաքացիներ կառավարության շենքի առջեւ շարունակում էին բողոքի խաղաղ ցույց եւ մոմավառություն անցկացնել ընդդեմ վաղը Հանրապետության հրապարակում նախատեսվող գունագեղ տոնակատարության: Ազատամարտիկ Շահե Աճեմյանը, որ ծնվել է Բեյրութում, 20 տարի ապրել ԱՄՆ-ում, 1999 թվականից մշտական բնակություն է հաստատել Հայաստանում եւ Արցախյան երեք պատերազմների մասնակից է, չի հասկանում, թե ինչպես է հասարակությունը իր իսկ ողբերգության նկատմամբ դարձել այսքան անտարբեր եւ դուրս չի գալիս փողոցային պայքարի:

Aravot.am-ին ասաց. «Իսկապես, չգիտեմ՝ ինչ ասել: Քչաթիվ մարդկանցից եմ, որ դեռ 2018-ի ապրիլից ահազանգ եմ հնչեցրել, խոսել, բացատրել: Ու, ցավոք, ասես, մարգարեություն, ինչ ասել եմ՝ ամենը եղել է: Այս բոլոր դավադրությունները շարժանկարի նման աչքիս առջեւ են: Բայց երբեք չէի պատկերացնի, որ Արցախի հանձնումից ետք, կանցնեն Հայաստանի հանձնմանը:

Դավադրությունը շարունակվում է, եւ թունելի վերջում լույս առայժմ չի երեւում: Իսկ ժողովուրդը անտարբեր է: Երեւի նրա համար, որ այդ ժողովրդի մեծամասնությունը Արցախում չի եղել, Սյունիքում չի եղել, պատերազմ չի տեսել: Պատերազմ պատկերացնելը մի բան է, պատերազմը սեփական մաշկի վրա զգալը՝ մի այլ բան: Երեւի պետք է՝ մի երկու ռումբ ընկնի Երեւանի գլխին կամ շատ անցանկալի մի բան պատահի, որպեսզի ժողովուրդը զգաստանա: Ինձ թվում է՝ մեր ժողովուրդը թասիբը կորցրել է»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
 

Նմանատիպ նյութեր