211652_close_icon
views-count1299 դիտում article-date 17:36 21-09-2021

Ի՞նչ անկախություն, երբ մարդը հայրական գյուղ գնալիս կարող է գերի ընկնել. Ալբերտ Հովհաննիսյանի հայր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այստեղ ննջող տղաների շնորհիվ ենք մենք այսօր ապրում եւ հավերժ պարտք ենք էդ տղերքին: Այս մասին այսօր սեպտեմբերի 21-ին, «Եռաբլուր» պանդթոնում NEWS.am-ի հետ զրույցում նշեց 44-օրյա պատերազմում զոհված Ալբերտ Հովհաննիսյանի հայրը:

«Այնպես չի, որ պատերազմն ավարտվել է եւ մենք հանգիստ կարող ենք ապրել: Այսօրվա միջոցառումների միջոցները կարելի էր ծախսել այլ ուղղություններով, հզորացնել բանակը: Ես տեղյակ եմ, որ իշխանության ներկայացուցիչներից ոչ ոչ ոչ այցելում է զոհված զինծառայողների ընտանիքներին, ոչ էլ իրենց դա հետաքրքիր է այդ ամենը»,-ասաց նա:

Անդրադառնալով անկախության օրվան, նա ասաց. «Իմ կարծիքով այսօր Հայաստանն անկախ չի, որովհետեւ ես այսօր տեսնում եմ, որ մեր սուվերեն տարածքները մեր սահմանները մենք չենք վերահսկում, մեր հսկողության տակ չենք, արդեն բավական տարածքներ անցել են ադրբեջանցիների վերահսկողության տակ: Ի՞նչ անկախության մասին ենք խոսում, երբ մենք այստեղ չենք կարողանում անկախ ապրել: Երբ մարդը կարող է գնալ իր հայրական գյուղ ու գերի ընկնել, ի՞նչ անկախության մասին ենք խոսում»:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր