1244 դիտում
18:50 21-09-2021
ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ՀՀ հռչակման 30-ամյա տարեդարձի առթիվ ուղերձ է հղել
Սիրելի΄ հայրենակիցներ
Սեպտեմբերի 21-ին լրանում է համայն հայության երազանքների օրրան՝ Հայաստանի երրորդ Հանրապետութան անկախության 30-ամյա տարեդարձը:
1991թ. սեպտեմբերի 21-ին հայկական ԽՍՀ գերագույն խորհուրդը, արտահայտելով ժողովրդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջև, հռչակել է անկախ պետականության հաստատման սկիզբը:
Անկախության կերտման ճանապարհն ուղեկցվել է աշխարհաքաղաքական շահեր հետապնդող բազում մարտահրավերներով, ձեռքբերումներով, նվաճումներով և, ցավոք, անդառնալի կորուստներով:
Գլուխ ենք խոնարհում անկախության ճանապարհին իրենց կյանքը զոհաբերած հազարավոր հայորդիների հիշատակի առջև: Նրանց անունները մեկ առ մեկ կդաջվեն ոչ միայն քարե արձանագրություններում,այլև յուրաքանչյուր հայի հոգում ու սրտում:
Մի շարք հարցերի պատասխան կտա պատմությունը, իսկ այսօր ուզում եմ ընդգծել, որ պետք է ունենանք բավարար կամք ու ներուժ՝ միասնաբար դիմագրավելու բոլոր մարտահրավերներին. ունենք հանձնառություն՝ ստեղծարար աշխատանքով ամրապնդելու անկախ պետականության ձեռք բերած արժեքները:
Մեր կյանքով ու կենսակերպով պետք է ամրագրենք ու սրբագրենք Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության անկախությունը, ամենքս մեր ուժերի ներածին չափով նպաստենք անկախ երկրի պաշտպանության, հզորացման ու բարգավաճման գործընթացին:
Պաշտպանենք ու զորացնենք մեր Հայրենիքը՝ Հայաստանն ու Արցախը՝ որպես մեր ազգային իղձերի առանցք և հիմնասյուն։ Հարատև խաղաղություն, առաջընթաց և հաստատակամություն հայ ժողովրդին:
ԱՀ ԱԺ լրատվության և
հանրության հետ
կապերի բաժին

Նմանատիպ նյութեր
1874 դիտում
16:44 28-09-2019
Նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան 80-րդ տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Արթուր Չիլինգարովին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
868 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
766 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
676 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան