2237 դիտում
09:25 22-09-2021
Իշխանական թիմում ուղղակի իրար ատում են․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «Հունիսի 20-ի ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը մեկուսացել է թիմից, հազվադեպ է մեծ հավաքներ կազմակերպում, հիմնականում շփվում է փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի հետ։ Զուգահեռ, իշխանական թիմում ձեւավորված թիմ-խմբավորումներն են ամրանում, եւ նրանց միջեւ առկա հակասությունները խորացել են այն աստիճան, որ իրար ուղղակի ատում են։ Փաշինյանն էլ իր հերթին է մատաղացու թիրախներ ընտրում, նա հասկանում է, որ նախկինների զոհաբերության ծեսերով այլեւս հնարավոր չէ վարկանիշ բարձրացնել:
Իշխանության մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Փաշինյանի թիրախում է նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, եւ առաջիկայում խնդիր է դրված փչացնել ու չեզոքացնել նրան, հնարավոր է անգամ աղմկոտ բացահայտումների միջոցով։
Ի դեպ, Ավինյանը Երեւանի քաղաքապետի ընտրություններին մասնակցելու ցանկություն ունի, եւ չի բացառվում, որ իր առանձին խաղը սկսի` սեփական կուսակցություն հիմնի եւ հայտ ներկայացնի։ Բայց այս պաշտոնը Փաշինյանը խոստացել է Խաչատուր Սուքիասյանին, եւ նա հակված չէ թույլ տալու, որ սեփական դիմագիծ ունեցող Ավինյանը նման բարձր պաշտոնի հավակնի: Երկրորդ Հայկ Մարության չի կարող հայտնվել»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
1985 դիտում
10:04 05-05-2021
Լարվածություն` իշխանական թիմում․ իմքայլականները հավատարմության քննություն են անցնում․ «Իրավունք»
Այս բաժնից
880 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1246 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1402 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»