892 դիտում
12:02 24-12-2024
Մարդիկ դադարել են լսել իրար, ամեն մեկը վստահ է իր ասածին ու ատում է դիմացինին, ինչն անթույլատրելի է. Գագիկ Ծառուկյան
168․am-ը հարցազրույց է հրապարակել Գագիկ Ծառուկյանի հետ, որը ներկայացնում ենք ամբողջությամբ․
– Պարոն Ծառուկյան, 2024 թվականը Հայաստանի համար ավելի շատ եղել է ձեռքբերումների՞, թե՞ դժվարությունների տարի։
– Գիտեք, Հայաստանն այն վիճակում չէ, որ նման ձևակերպումներով գնահատես տարին։ Իհարկե, կան ոլորտներ, որտեղ ձեռքբերումներ եղել են, կան ոլորտներ, որտեղ՝ ոչ։ Բայց ամբողջական ընկալման մեջ մենք ապրում ենք բաց վերքի պայմաններում։ Լուծված չէ անվտանգության խնդիրը, մեզ էլի սպառնում են, նոր պահանջներ են դնում, Բաքվի բանտերում մենք ունենք հայեր, ընդ որում, արժանի, մեր պետության համար գործ արած, կյանք դրած մարդիկ։ Անվտանգային սպառնալիքները շարունակվելու են նաև եկող տարի։ Մենք ունենք Արցախի մեր հայրենակիցների բազմաթիվ սոցիալական խնդիրներ։ Մարդիկ տուն-տեղ, աշխատանք, ունեցվածք կորցրած՝ փորձում են շարունակել իրենց կյանքը և ունեն մշտական աջակցության կարիք։ Մի խոսքով, խնդիրները շատ են, անելիքները՝ ավելի շատ։
– Ձեր ասածներից կարելի՞ է ենթադրել, որ լավատեսության քիչ պաշար կա։
– Ինձ համար լավատեսությունը ցանկություն կամ երազանք չէ։ Ինձ համար լավատեսությունը հստակ դրված նպատակներն են, խնդիրները, դրանց հասնելու գրագետ քայլերը և համառ աշխատանքը։ Կարևորը մարդու կամքն է, գրագետ ծրագրերը, փորձը, աշխատելու ունակությունը և վճռականությունը, որ իրավիճակը շրջես, հասնես քո ուզած արդյունքին։ Ես գուցե չեմ կարողանում, շատ այլ գործիչների նման, եթերից եթեր գնալ ու սիրուն-դատարկ բառերով հարթ խոսել։ Չեմ կարողանում, դա չեմ թաքցնում, բայց ես լավ գիտեմ, թե ինչ է նշանակում գործ անել՝ խնդիրները հստակեցնել, աշխատանքը կազմակերպել, անհնարինը գրագետ-համառ քայլերով իրականություն դարձնել։ Երբեք չվախենալ խնդիրների բարդությունից։
– Կարելի՞ է ասել, որ դա վերաբերում է նաև Ձեր բիզնես գործունեությանը, և, որ հիմա խոսում է գործարարության Ձեր ջիղը։
– Իմ նախորդ ասածները բիզնեսի մասին չէին, այլ՝ մեր իրականության։ Ես բիզնեսով վաղուց չեմ զբաղվում, անցած փուլ է։ Բայց ժամանակին, երբ ձեռք էի բերում քանդված, չաշխատող գործարաններ, որոնց ոչ ոք մոտ չէր գալիս, ապա այո, լավատեսությունն էր ինձ օգնում հավատալ, որ դրանք հնարավոր է խելքի բերել, ստեղծել աշխատատեղեր, տալ բարձր աշխատավարձ, տալ մրցունակ արտադրանք, դրսում շուկաներ գտնել։ Լավատեսությունը պիտի հիմնված լինի կամքի ու աշխատասիրության վրա։ Մարդիկ հիմա են տեսնում կայացած ձեռնարկությունները ու զարմանում, թե՝ բա Ծառուկյանին որտեղի՞ց դրանք։ Եթե տեսած լինեին դրանք քանդված, լքված, չաշխատող վիճակներում, նման հարց չէին տա, կուրախանային պարզապես, որ երկար տարիների աշխատանքի արդյունքում դրանք այսպիսին են դարձել։
Նույն լավատեսությունն էր ինձ առաջնորդում, երբ ես իմ հայրենիքում կառուցում էին նոր գործարաններ, բացում էի նոր աշխատատեղեր, կառուցում էի եկեղեցիներ, դպրոցներ, մանկապարտեզներ, հյուրանոցներ, մի խոսքով՝ կառուցում էի՝ հաշվի չառնելով ռիսկերը։
– Որպես խոշոր կուսակցություններից մեկի ղեկավար, կարո՞ղ եք նշել Ձեզ անհանգստացնող հիմնական խնդիրները, որոնց լուծումը լավատեսություն կտար։
– Մի բան պայմանավորվենք. ես ոչ մի միտք, ոչ մի նախադասություն չեմ ասում՝ որպես կուսակցության ներկայացուցիչ։ Չեմ ասում՝ քաղաքական շահի կամ հեռանկարի համար։ Ես խոսում եմ՝ որպես անհատ, որպես հայ մարդ, որպես Գագիկ Ծառուկյան։ Հայաստանն այն վիճակում չէ, որ կուսակցական կամ անձնական շահի տեսակետով ապրես։ Իրոք շատ բարդ փուլ է, ու պետք է վեր կանգնել կուսակցական կամ ցանկացած այլ նեղ պատկերացումից։
Եվ հենց այդ կարգավիճակով եմ ասում, որ ամենակարևոր խնդիրը, որ պետք է լուծենք այսօր, ներքին, ներհասարակական հաշտեցման խնդիրն է։ Սա ասել եմ նաև անցյալ տարի այս օրերին։ Ասում եմ նաև հիմա. մարդիկ կարող են ունենալ տարբեր կարծիքներ, տարբեր տեսակետներ, բայց այսչափ իրար ատել չի կարելի։ Ես խոսում եմ ժողովրդի´ մեջ առկա բարիկադավորման մասին։ Մարդկանց միջև ներքին թշնամանքն անթույլատրելի չափերի է հասնում։ Սա լավ տեղ չի տանելու։ Մարդիկ դադարել են լսել իրար, ամեն մեկը վստահ է իր ասածին ու ատում է դիմացինին։ Սա անթույլատրելի է։ Մյուս կարևոր խնդիրը հայկական աշխարհի, համայն հայության միասնականության կորուստն է։
Այն, ինչով մենք հպարտանում էինք, և ինչով մենք ուժեղ էինք, այսօր չկա։ Աշխարհի տարբեր անկյուններում ապրող հայերը դադարում են լինել մի ամբողջի, հայության մասնիկ։ Սա չափազանց մտահոգիչ է, և վիճակը փոխելու համար շատ մեծ գործ կա անելու։ Երբ սկսվեց Բեյրութի ռմբակոծությունը, առաջին բանը, որ մտածում էի, մեր հայրենակիցների վիճակն էր։ Ես զանգեցի Արամ Առաջին կաթողիկոսին, ճշտեցի՝ ինչի՞ հրատապ կարիք կա, ի՞նչ կարող եմ անել մեր հայության համար։ Շատ արագ կազմակերպեցինք և ինչ հնարավոր էր՝ արեցինք։ Ինչո՞ւ եմ սա ասում. մենք պետք է ապրենք մեկս մյուսի հոգսերով, աշխարհի ո´ր ծայրերում լինենք. հայը օգնի հային, նեցուկ լինի, օգտակար լինի։ Հենց սկսենք այսպես մտածել՝ մենք կդառնանք ուժեղ և հարգված ժողովուրդ։ Մենք պետք է ստիպենք, որ աշխարհը մեզ նորից հարգի։
– Ի՞նչ քայլերով եք տեսնում այս «ստիպելը»։ Արդյո՞ք այսօր Հայաստանն ունի այդքան ներուժ, որ կարողանա ինչ-որ բան ստիպել։
– Այո, ունի, և մենք պիտի նորից արթնացնենք այդ ներուժը՝ քայլ առ քայլ, ծրագիր առ ծրագիր։ Ես հավատում եմ մեր երկրի կարողություններին, մեր ժողովրդին, ես հավատում եմ մեր վերածննդին։
– Կա՞ն արդյոք ստրատեգիական մոտեցումներ, որոնք կարող են էականորեն փոխել իրավիճակը մեր երկրի համար, մեր տարածաշրջանում։
– Ընդլայնվող ԲՐԻԿՍ-ի հետ սերտ շփումները, համագործակցությունը և ինտեգրումը ստրատեգիական առումով ամենահեռանկարայինն են Հայաստանի համար։ Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի, Իրանի ներկայությունն այնտեղ արդեն ամեն ինչ ասում է: ԲՐԻԿՍ-ի հետ աշխատանքը մեզ համար կապահովի մեծ շուկաներ ու լոգիստիկ հնարավորություններ։ Ռուսաստանը Հայաստանի ամենամեծ տնտեսական գործընկերն է, Իրանը՝ մեր անմիջական սահմանակիցը, Չինաստանի հետ ունենք համագործակցության անվերջ հնարավորություններ՝ խոշոր ծրագրերի իրականացման առումով, Հնդկաստանի հետ կարող ենք անել այնպիսի ծրագրեր, որոնք հիմա անում են ուրիշները, իսկ մենք բարի նախանձով ենք նայում։
Պետք չէ անտեսել նաև այն փաստը, որ Ադրբեջանն ու Թուրքիան ձգտում են ԲՐԻԿՍ-ի անդամակցության, իսկ դա նշանակում է լրիվ նոր իրողություններ մեր տարածաշրջանում և հարցերի լուծման նոր հնարավորություններ։ Հիմա Հայաստանի հետ առևտրաշրջանառության ծավալով առաջին տեղում է ՌԴ-ն, և այստեղ պետք է նաև հաշվի առնենք ՌԴ-ում ապրող շուրջ 2,5 մլն մեր հայրենակիցների ներկայությունը։ Երկրորդ տեղը Եվրամիությունը զիջել է Միացյալ Արաբական Էմիրություններին: Իսկ 4-րդ և 5-րդ տեղերում են Չինաստանն ու Իրանը: Բարձր են Հնդկաստանի հետ աճի տեմպերը: Այսպիսով տեսնում ենք, որ առաջին հնգյակի չորս պետությունները ԲՐԻԿՍ անդամներն են, և սա իրականությունն է, որի հետ պետք է հաշվի նստել:
Ակնհայտ է, որ այսօրվա աշխարհում տնտեսական իրողությունները պետք է թելադրեն նաև քաղաքական կողմնորոշումները՝ ի շահ մեր պետության ու նաև պետության անվտանգության ապահովման: Ճանապարհներ, նոր տրանսպորտային ուղիներ, լոգիստիկ նոր հնարավորությունների անխափան շահագործում. այս ամենը հնարավոր է այս մեծ ստրատեգիական կողմնորոշման շրջանակներում, քանի որ այդ պարագայում ՀՀ-ն կգտնվի գործընկեր պետությունների շահերի տեսադաշտում: Եթե ընդամենը պարզ հայացք նետենք մեր աշխարհագրությանը, ակնհայտ կդառնա, որ ՀՀ արտահանման 80%-ից ավելին կարող է իրականացվել հենց ԲՐԻԿՍ-ի քարտեզի շրջանակում։
Հասկանալի է, որ ԲՐԻԿՍ-ի հետ սերտ համագործակցությունը՝ ինչպես տնտեսական, այնպես էլ՝ քաղաքական առումով նոր ճարտարապետություն է ձևավորում աշխարհում և մեր տարածաշրջանում:
Ես շատ կուզենամ, որ Հայաստանի քաղաքական, քաղաքագիտական, փորձագիտական հանրությունը սկսի այս թեմայի առարկայական քննարկումը։ Մեր հասարակությանը պիտի ներկայացնենք իրական հնարավորությունները, հեռանկարը, գաղափարի էությունը։ Ես ինքս պատրաստ եմ օժանդակել որակյալ քննարկումների պրոցեսին, որտեղ կլինի միտք, գաղափար, փաստ, հաշվարկ։
– ԱԺ-ն շաբաթներ շարունակ բուռն քննարկում էր 2025-ի բյուջեն, և ՀՀ տնտեսության իրական վիճակի մասին եղան տարաբնույթ, խիստ լավատեսականից մինչև սուր քննադատական գնահատականներ։ Դուք հետևե՞լ եք դրանց, և ո՞րն է Ձեր տեսակետը։
– Հայաստանի տնտեսության իրական վիճակի մասին ես ԱԺ քննարկումներից չէ, որ պիտի պատկերացում կազմեմ։ Ես իրական հողի վրա, գործարարների և սովորական մարդկանց հետ մշտական շփումներից գիտեմ, համակարգաստեղծ ձեռնարկությունների ցուցանիշների և խնդիրների հիման վրա գիտեմ մեր տնտեսության ներկա և դեռևս չերևացող խնդիրները, և դրանք ինձ անհանգստացնում են։7
Վերջին ամիսներին կտրուկ դանդաղել է տնտեսական ակտիվության և տնտեսական աճի տեմպը:
Նկատվում է վերաարտահանման ծավալների կտրուկ նվազում, հարկային բեռի մեծացում: Մի շարք կոնկրետ հարկերի գծով՝ ակցիզային հարկի, շրջանառության հարկի, կան օրենքների նախագծեր, որոնք բացասական ուղերձներ են հղում բիզնեսին: Մասնագիտական ծառայությունների մասով շրջանառության հարկն էապես բարձրանում է, մի շարք ծառայություններ էլ տեղափոխվում են ավելացված արժեքի հարկման դաշտ։ Մոտավորապես 14-15 հազար գործող սուբյեկտներ հայտնվում են նոր իրավիճակում, ու շատ դժվար է կանխատեսել՝ նրանք կշարունակե՞ն իրենց աշխատանքը, թե՞ կտեղափոխվեն ստվերային դաշտ, կամ՝ հարևան երկիր, կամ գուցե ընդհանրապես կփակվեն։ Իմ կարծիքով, մի շարք մասնագիտական ծառայությունների մասով այդ բարձրացմանը չի կարելի գնալ, պետք է այլ լուծումներ տալ։ Փաստաբանների, հաշվապահների, աուդիտորների ծառայություններից տասնյակ-հազարավոր մարդիկ ու այլ բիզնեսներ են օգտվում: Գնաճ է լինելու ամենատարբեր ոլորտներում միաժամանակ։
Մեկ այլ խնդրի մասին. մենք ականատես եղանք դրամի կտրուկ արժեզրկմանը և հակառակ պրոցեսին, և դա՝ ընդամենը հաշված օրերի ընթացքում։ Ենթադրաբար պետք է սպասել նոր տատանումների: Այս տատանումները ձեռնարկությունների գործունեության համար ցանկալի չեն։ Պետությունը մակրոտնտեսական մակարդակում պետք է ապահովի որոշակի կայունություն և այդ մեսիջները ժամանակին հղի, որպեսզի ձեռնարկատերերը կարողանան իրենց ռիսկերը կառավարել:
Լուրջ խնդիր է պետական պարտքի մեծացումը։ Պետական պարտքը հասել է 12,7 միլիարդ դոլարի: Մեզ նման փոքր երկիրն իրավունք չունի այդքան պետական պարտքի աճ տալու, քանի որ միայն այդ պարտքի սպասարկման գումարներն արդեն մեր պետական բյուջեի համար ահռելի ծավալներ են կազմում:
Ընդհանրապես հարց է ծագում. մենք ունե՞նք տնտեսական զարգացման մոդել, թե՞ ոչ: Սրա պատասխանը շատ կարևոր է գործարար աշխարհի համար, օտարերկրյա ներդրողների համար։
Բայց ես տեսնում եմ նաև իրողություններ, որոնք բարդացնելու են սովորական քաղաքացու կյանքը՝ տրանսպորտի թանկացում, գույքահարկի մեծացում և այլն։ Լուրջ խնդիր է լինելու ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման պրոցեսը։ Պատրա՞ստ ենք նման ծավալուն պրոցեսի. իհարկե՝ ոչ։ Բնակչության երևի 90 տոկոսը տեղյակ էլ չի, որ հայտարարագիր պետք է լրացնի։ Ընդհանրապես ցանկացած խստացման, բարեփոխման համար նախ պետք է ստեղծել պայմաններ, հետո նոր` պահանջել, նախ ստեղծել պայմաններ, հետո նոր` վերահսկել։ Հակառակ դեպքում լավ գաղափարն ուղղակի մարդուն վատություն անելու, անելանելի դրության մեջ դնելու գործիք է դառնում։
– Չենք կարող չհարցնել անցնող մարզական տարվա մասին։ Դուք գո՞հ եք տարվա արդյունքներից, մեդալներից։
– Չեմ ուզում թվարկել մեդալների քանակը տարբեր մարզաձևերում, տարբեր տարիքային խմբերում։ Թիվն իրականում շատ մեծ է, ու մեր փոքր Հայաստանի դրոշը մշտապես բարձրանում է տարբեր երկրներում, մեր հիմնը հնչում է։ Սպորտին վերաբերող հարցին կուզեմ երկու այլ տեսանկյուններից անդրադառնալ։ Նախ՝ դա արված հսկա աշխատանք է՝ ենթակառուցվածքների ստեղծում, մարզադպրոցների ստեղծում, մարզիչների վերապատրաստում, մարզիչների ու մարզիկների խրախուսման արդար համակարգի ներդրում և այլն։ Մի պահ պատկերացրեք՝ հայ մարզիկը ոսկե մեդալ է բերում աշխարհի առաջնությունում, ու եթե հանկարծ երկրորդ մեդալն արծաթ է լինում, մեր հասարակությունը նեղվում է։ Այդ պահին կարծես մոռացվում է, որ փոքրիկ Հայաստանն այդ առաջնություններում մրցում է հսկաների հետ՝ Չինաստանի, Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Իրանի և այլ խոշորների հետ։ Մենք արժանապատիվ մրցում ենք, հաղթում ենք։
Մենք ունենք փայլուն մարզիկներ, մարզիչներ, և դա 5-10-15 տարի կատարածի արդյունքն է։ Մյուս տեսանկյունը. երբ մեր մարզիկը, հայ մարզիկը մրցում և հաղթում է, դա ստեղծում է համահայկական միասնական ուրախության մթնոլորտ, մենք մոռանում ենք մեր անհամաձայնությունները, ուժ ենք ստանում, սկսում ենք հավատալ մեր կարողություններին։ Դա մարզիկին էլ է ուժ տալիս, մեզ բոլորիս էլ։ Օրինակ, ինչպե՞ս կարող ես քեզ հզոր ու հպարտ չզգալ, երբ ընդամենն օրեր առաջ մեր ծանրորդ Վարազդատ Լալայանը ճանաչվեց աշխարհի ամենաուժեղ մարդը: Սա համազգային հպարտության թեմա է:
Աշխարհի բոլոր ծայրերից զանգեր եմ ստանում, բոլոր համայնքներից հետևում են մեր մարզիկների հաջողություններին։ Այդպես պիտի լինի բոլոր ոլորտներում, պիտի ձգտենք մեր քայլերն այնպես կառուցել, որ դրանք միավորեն հայությանը։ Ես դրան իսկապես հավատում եմ։ Ինչ վերաբերում է ապագա մեդալներին ու հաջողություններին, ապա պետք է շարունակել ամեն օր աշխատել, ստեղծել, նոր մարզադպրոցներ բացել, կրթել, մարզիչներին վերապատրաստել, մարզական բժշկությունը զարգացնել, մասսայական սպորտը զարգացնել։
– Պարոն Ծառուկյան, վերջում՝ Ձեր մաղթանքները 2025-ի համար մեր ժողովրդին:
– Բարդ տարի է լինելու շատ առումներով, ու ես մեզ բոլորիս կմաղթեի, որ մեր երկիրը խուսափեր խոշոր ցնցումներից, որ խաղաղություն լիներ՝ մեր երկրում, մեր տներում, մարդկանց կմաղթեի պարզ անձնական երջանկություն։ Հույս, հավատ և սեր եմ մաղթում բոլոր ընտանիքներին: Աստված պահապա՛ն մեզ բոլորիս…

Նմանատիպ նյութեր
8901 դիտում
22:22 11-06-2021
Ամեն ապուշի ասածին ես չեմ արձագանքելու. Տիրան Խաչատրյանը՝ Փաշինյանի առաջարկի մասին․ «Փաստինֆո»
2231 դիտում
09:25 22-09-2021
Իշխանական թիմում ուղղակի իրար ատում են․ «Հրապարակ»
Այս բաժնից
868 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
988 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
706 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին