211652_close_icon
views-count18967 դիտում article-date 20:56 22-09-2021

ԹԵՐԹԵԼՈՎ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ. ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում միշտ թեժ է եղել. աշխատակիցներին երկաթյա նյարդեր են պետք եղել, որ դիմացել են նաև զավեշտալի հեռախոսազանգերին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

 Այս օրերին պակաս լարված չեն աշխատում նաև ՀՀ ոստիկանության  օպերատիվ կառավարման կենտրոնի՝ ժողովրդին  հայտնի  1-02 օպերատիվ կառավարման կենտրոնի աշխատակիցները:

Նրանք ստանում են բազմաթիվ տարաբնույթ հեռախոսազանգեր, այդ թվում՝ զավեշտալի,  ծիծաղ առաջացնող, երբեմն էլ կեղծ ու կան նաև  քաղաքացիներ,  ովքեր  օպերատիվ կառավարման կենտրոն են զանգահարոմ օրը մի քանի անգամ  ու երկաթյա նյարդեր են պետք, որ մարդիկ դիմանան:

Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնն արդեն պատմություն է, սակայն քչերը գիտեն, որ այն ժայանակ ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի օրվա պատասխանատու հերթապահները  բավականին լարված մթնոլորտում էին աշխատում:

Զանգահարող քաղաքացիերը շատ դեպքերում, եթե ավտովթարների ու տարաբնույթ դեպքերի  մասին  տեղեկացնում էին գաի հերթապահ մասին, որոշ դեպքերում օրվա հեռախոսազանգերն  ընդունող հեթապահները առնվազան պետք է Վանգա կամ Նոստրադամուս լինեին, որ հասկանային, թե ահազանգողը  որ դեպքի վայրի  մասին է ասում:

Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում աշխատել են ոստիկանության համակարգի նվիրյալներ, ովքեր 24-ժամյա ռեժիմով պատասխանել են նաև բազմաթիվ հեռախոսազանգերի:

Ու եթե ճանպարհային ոստիկանության մասին դեռ սովետական տարիներին կոմկուսի ղեկավարությունն ու  բավականին լուրջ պետական գործիչներ  ասում էին, թե գաին  ներքին գործերի նախարարության  ողնաշարն է, ապա  գաի հեթապահ մասն էլ համավում էր  ճանապարհային ոստիկանության  ուղեղը ու դա շնորհիվ ճանապարհային ոստիկանության մի քանի լեգենդար պետեր՝ Մարգար Օհանյանի, Սահակ Սալնազարյանի, Արսեն Գալստյանի, ներկայիս  ՀՀ ՃՈ պետ Եգոր Կարապետյանի և ՀՀ ՃՈ պետի տեղակալ Նորիկ Սարգսյանի:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 73+
73+

Նմանատիպ նյութեր