211652_close_icon
views-count26369 դիտում article-date 23:46 11-03-2022

ԹԵՐԹԵԼՈՎ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ. Ոստիկանության համակարգում միշտ էլ եղել են լեգենդներ, ովքեր պատմություն են կերտել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Դեռ սովետական տարիներից, երբ Հայաստանում գործում էր ՀՀ ներքին գործերի նախարարությունը, այդ համակարգում կային նաև լեգենդար ոստիկաններ, ովքեր մի ամբողջ պատմություն են կերտել, բացահայտելով բազմաթիվ աղմկահարույց հանցագործություններ:

Հայաստանի ներքին գործերի նախարարության աշխատակիցներն անգամ գործուղվում էին ԽՍՀՄ մյուս հանրապետություններ, որտեղ փայլում էին իրենց գիտելիքներով:

Ներքին գործերի նախարարությունում գործում էր նաև քրեական հետախուզության գլխավոր վարչություն, որտեղից իրենց առաջին քայլերն են արել ոստիկանության  այնպիսի լեգենդներ, ինչպիսիք էին հայտնի Արմեն Երիցյանը, ով հետո դարցավ ՀՀ ԱԻՆ նախարար, Կառլոս Ղազարյանը, ով հետո դարձավ ներքին գործերի նախարար ու նրան ժողովուրդն ավելի շատ դիմում էր՝ Կառլոս Բագրատիչ ջան, գնդապետներ Սամվել  Ցուցուլյանը,Հրաչյա Մակարյանը,  Հովհաննես Թամամյանը, Հովհաննես Հունանյանը, Ալեքսանդր Վասիլյանը, Զարմիկ Եպիսկոպոսյանը, Հունան Պողոսյանը, Սարգիս Մարտիրոսյանը, Էդուարդ Ղազարյանը, Վոլոդյա Թորոսյանը, Կարեն Բաբակեխյանը...

Կարելի է այդ շարքը անվերջ թվել ու բոլորը միշտ համարվել են քրեական հետախուզության հենասյուներ: Իզուր չէր, որ սովետական տարիներին,  եթե ճանապարհային ոստիկանությունը համարվում էր ներքին գործերի նախարարության ողնաշարը, ապա քրեական հետախուզությունը  համարվում էր ուղեղը:

ԽՍՀՄ փլուզումից հետո մեծ թվով ոստիկանության պրոֆեսիոնալներ մնացին համակարգում
ու այն ժամանակվա ներքի գործերի նախարար Վանո Սիրադեղյանի գլխավորությամբ Հայաստանում վերացրեցին «բեսպրեդելը»  ու այդ պայքարում առաջամարտիկներից էին ոստիկանության լեգենդար սպաներ, այդ թվում՝ բարձրաստիճան՝  Ներսես Նազարյանը, Սարգիս Մարտիրոսյանը, Կարեն Բաբակեխյանը, Աշոտ  Միրիջանյանը, Գագիկ Ավետիսյանը, Աշոտ Կարապետյանը, Արթուր Մեհրաբյանը, Գագիկ Մադոյանը...

Այդ անունները նույնպես կարելի է անվերջ թվել ու բոլորը պրոֆեսիոնալ ոստիկաններ էին իրենց թերություններով հանդերձ:

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ներկայացնում է 2011թ.-ին արված ֆոտոշարք, երբ ոստիկանները օպերատիվ աշխատանքի արդյունքում վնասազերծեցին հանցագործին, ով դարձել էր մի իսկական պատուհաս,  հիմնականում՝ միայնակ ու տարեց քաղաքացիների համար:

Լուսանկարները՝  Գագիկ Շամշյանի 

 
 
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+

Նմանատիպ նյութեր