27916 դիտում
20:40 01-03-2021
ԹԵՐԹԵԼՈՎ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ. Երևանի ճանապարհային ոստիկանության նախկին պետերից երկուսը բնակվում են Ամերիկայում, մեկն էլ՝ Մոսկվայում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2013 թ.-ին, երբ Երևանում տեղի էին ունենում ճանապարհատրանսպորտային պատահարներ, գրեթե բոլոր վթարներով դեպքի վայր էին ժամանում այն ժամանակվա Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանը, Երևանի ՃՈ պետի տեղակալ Արման Հակոբյանը և Երևանը սպասարկող 1-ին դասակի հրամանատար Վահան Էվինյանը:
Երեքն էլ՝ թե՛ ոստիկանությունում, թե՛ ճանապարհային ոստիկանությունում, մեծ հարգանք են վայելել, երեքն էլ համարվել են իրենց գործի գիտակ և որ ամենակարևորներից մեկն է եղել՝ դեպքի վայրում միշտ մարդկային հարաբերություններ են պահպանել՝ անգամ օրինախախտ վարորդի հետ:
Երբ իր դիմումի համաձայն Ա. Արշակյանն ազատվեց Երևանի ճանապարհային ոստիկանապետի պաշտոնից, նրան փոխարինեց Ա. Հակոբյանը ու երբ Ա. Հակոբյանը դարձյալ իր դիմումի համաձայն ազատվեց զբաղեցրած պաշտոնից, նրան փոխարինեց Վ. Էվինյանը:
Վերջերս Վ. Էվինյանը իր դիմումի համաձայն ազատվեց Երևանի ՃՈ պետի պաշտոնից:
Ա. Արշակյանն ու Վ. Էվինյանը արդեն բնակվում են Միացյալ Նահանգներում, իսկ Ա. Հակոբյանը՝ Մոսկվայում:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+