211652_close_icon
views-count20883 դիտում article-date 09:55 23-09-2021

Մեր ընկեր Ռոմանոսին բոլորիս օգնությունն է անհրաժեշտ. Երեք պատերազմներին մասնակցած հայորդին պայքարում է առողջության համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արցախյան երեք պատերազմների ակտիվ մասնակից, հայտնի օպերատոր և ուղղակի մեծատառով մարդ 60-ամյա Ռոմանոս Ռոմանոսյանին բուժման նպատակով ֆինանսական օգնություն է անհրաժեշտ:

Ռոմանոսը ընկերական շրջապատը տարիք չի ճանաչում, աշխատանքային բնագավառ և տարածաշրջան ևս: Նա 44-օրյա պատերազմի այն մասնակիցներից է եղել, ով Շուշիի քաղաքապետի հետ վերջինն է հեռացել այնտեղից:

Եթե Ռոմիկի աշխատանքային գործընկերները՝ լրագրողներն ու օպերատորները, նաև տարիներ շարունակ նրա նկարահանումներից օգտված գործարարներն ու պաշտոնյաները իրենց համար աննշան ներդրում անեն այս մարդու բուժման համար, ապա փոքրիշատե փոխհատուցած կլինեն այն անձնվեր աշխատանքի համար, որ իր ամբողջ կյանքում արել է Ռոմիկը։

Ռոմիկն իր առողջությունը խրամատներում տվել է մեր երեխաների առողջության համար։

Ռոմանոսի դստեր՝ Վարսենիկ Գևորգյանի անունով ConverseBank-ում բացվել է հաշվեհամար, որի տվյալները տեղադրում ենք ստորև.

Վարսենիկի քարտային հավեհամարն է 19300 40939700400
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր