211652_close_icon
views-count4725 դիտում article-date 17:49 25-09-2021

Ի՞նչ դրական ազդակներ է Երևանն ուղարկել Անկարային. բացառիկ հարցազրույց ԱԽ քարտուղարի հետ․ Sputnik Արմենիա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արմեն Գրիգորյանի խոսքով` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծված չէ, և այն երկարաժամկետ լուծման կարիք ունի։ Սա ոչ միայն Հայաստանն է ասում, այլև միջազգային հանրությունը։
Երևանից Անկարային ուղղված բոլոր դրական ազդակները հրապարակային են եղել։ Sputnik Արմենիայի հետ բացառիկ հարցազրույցում ասաց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին հայտարարություններից մեկին, թե ՀՀ ղեկավարությունից դրական ազդակներ են ստացել։

«Դրական ազդակները հրապարակային են եղել, և վերջին մեկ ամսվա ընթացքում կառավարության գրեթե բոլոր նիստերին վարչապետը հրապարակային խոսել է Թուրքիայի հետ հարաբերությունների մասին, և դրական ազդակներ հենց դրանք նկատի ունի։ Հայ-թուրքական միակ օրակարգը հարաբերությունների կարգավորումն է, դեռ շփումներ սկսել, քննարկումներ ունենալ հարաբերություններ սկսելու վերաբերյալ»,- նշեց Գրիգորյանը։

Թուրքիայի նախագահ Էրդողանը հրապարակային որևէ հայտարարություն դեռևս չի արել այն մասին, որ պատրաստ է հրաժարվել իր՝ մշտապես առաջ քաշվող նախապայմաններից։

Գրիգորյանի խոսքով՝ թուրքական կողմի հետ խոսակցություններն ու քննարկումները թույլ կտան բացահայտելու, թե ինչ օրակարգ ու հարցեր կան, որոնք լուծման հնարավորություն ունեն կամ չունեն։

ԱԽ քարտուղարը վստահ է՝ «ֆուտբոլային դիվանագիտությունից» հետո տարածաշրջանում շատ բան է փոխվել, բայց միևնույնն է՝ ամեն ինչ ավելի հստակ կլինի, երբ սկսվեն քննարկումները։

Ըստ Գրիգորյանի` ԱԺ արտահերթ ընտրություններում ընտրողներն իրենց թիմին քվե են տվել նաև խաղաղության դարաշրջանը բացելու համար։ Նրա խոսքով` հեշտ չի լինելու, բայց իրենք այդ ուղղությամբ աշխատելու են, թեպետ Ադրբեջանի նախագահն էլ պարբերաբար իր հայտարարություններով փորձելու է տորպեդահարել այդ գործընթացը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր