211652_close_icon
views-count2199 դիտում article-date 10:45 26-09-2021

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն Արարատ Միրզոյանի հետ քննարկել է Ադրբեջանի հետ սահմանին տիրող իրավիճակը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը և ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը շաբաթ օրը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։ Այս մասին ասված է Գուտերեշի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ, գրում է Shantnews.am-ը։

«Գլխավոր քարտուղարն ու արտգործնախարարը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի համագործակցությունը։ Նրանք նաև քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով տիրող իրավիճակը և տարածաշրջանային համագործակցության և կայուն խաղաղության առաջմղման ջանքերը», – նշվում է հաղորդագրության մեջ:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է ՄԱԿ-ի աջակցությունը շարունակվող երկխոսությանը և խաղաղարար ջանքերին, ինչպես նաև տարածաշրջանում ՄԱԿ-ի կազմակերպությունների աշխատանքին։

«Գուտերեշը նույնպես ընդգծել է մշակութային ժառանգության օբյեկտների պաշտպանության կարևորությունը», – հավելել են գլխավոր քարտուղարի գրասենյակում:

Նմանատիպ նյութեր