61357 դիտում
18:35 28-09-2021
Խոշոր ավտովթար Երևանում. սև ու սպիտակ Mercedes-ների բախում Երևանում. Mercedes-ներից մեկը հայտնվել է մայթին՝ կոտրելով երկաթյա էլեկտրասյունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱժ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:30-ի սահմաններում Արաբկիր վարչական շրջանից դեպի Դավիթաշեն վարչական շրջան տանող հատվածում՝ Դավիթաշենի կամրջի սկզբնամասում, բախվել են Mercedes մակնիշի 36 PC 928 համարանիշի և Mercedes C200 մակնիշի 37 CP 796 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության 4-րդ գումարտակի պարեկներն ու ապահովագրական ընկերության ներկայացուցիչը:
Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով սպիտակ Mercedes-ը այնուհետև դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը և հայտնվել մայթին:
Օպերատիվորեն ժամանել են նաև «Երքաղլույս»-ի ներկայացուցիչները, ովքեր ձեռնարկում են անհրաժեշտ աշխատանքներ՝ վթարված էլեկտրասյունը նորով փոխարինելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 61+
61+