1070 դիտում
09:46 29-09-2021
Տարածաշրջանում խաղաղությունը պետք է սկսվի երկխոսության միջոցով․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Արցախյան հակամարտության հիմքն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն է: Կոնֆլիկտը ծագել է այն ժամանակ, երբ Արցախի ժողովուրդը հանրաքվեի միջոցով խորհրդային բոլոր հանրապետությունների նման այն տարիների գործող խորհրդային սահմանադրաիրավական դաշտի հիման վրա հռչակեց իր անկախությունը եւ հայտարարեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին, որին Ադրբեջանը պատասխանեց ռազմական ագրեսիայով եւ օկուպացրեց արդեն անկախ հռչակված Արցախի 60 տոկոսը:
Արցախյան հակամարտության ողջ ընթացքը փաստում է, որ այն տարածքային խնդիր, առավել եւս՝ Ադրբեջանի հանդեպ Հայաստանի տարածքային պահանջ չէ, հետեւաբար՝ սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի նախապայման հայտարարել Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը, երբ ողջ աշխարհը հայտարարում է, թե Արցախի Հանրապետության կարգավիճակի, այն է՝ տեղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցը լուծված չէ, տրամաբանական չէ եւ տանելու է փակուղի: Հետեւաբար՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու եւ համագործակցության վերսկսման գործընթացի տորպեդահարողները հենց Թուրքիան ու Ադրբեջանն են, եւ այդ հարցում սայլը տեղից չի շարժվի, քանի դեռ վերջիններս չեն հրաժարվի իրականությունը կեղծելու իրենց մարտավարությունից եւ չեն առաջնորդվի միջազգային իրավունքի առաջնային, հանրահայտ նորմերով:
Առողջ տրամաբանությունը հուշում է, որ տարածաշրջանում խաղաղությունը պետք է սկսվի երկխոսության միջոցով, իսկ այն չի կարող արվել առանց այդ ամենի խոչընդոտ հակամարտության լուծման շուրջ քաղաքական երկխոսության մեկնարկի: Իսկ սահմանների դեմարկացիայի եւ երկխոսության հարցերով հարթակ կարող է դառնալ նաեւ Թբիլիսին, ինչի մասին հայտարարություն էր տարածել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, առավել եւս, որ Վրաստանը նույնպես վիճելի սահմանային հարցեր ունի Ադրբեջանի հետ»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
23458 դիտում
22:04 04-12-2020
«Եթե ես լինեի, պատերազմ չէր սկսվի, երբեք չէր սկսվի»․ Ռոբերտ Քոչարյան
1470 դիտում
10:35 23-03-2022
Անվտանգային ռիսկերը հնարավոր է նվազեցնել երկխոսության միջոցով․ «Հայաստանի Հանրապետություն»
Այս բաժնից
1360 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1045 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
958 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»