1237 դիտում
17:17 29-09-2021
«Արմենիա» միջազգային փառատոնով կմեկնարկի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 16-րդ համերգաշրջանը
Սեպտեմբերի 29-ին կմեկնարկի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 16-րդ համերգաշրջանը։ Մեկնարկը կտրվի «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնով, որը կանցկացվի սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 29-ը։ Մեկ ամիս տևողությամբ փառատոնի ընթացքում տեղի կունենա 17 համերգ՝ 12 սիմֆոնիկ և 5 կամերային։
«Արմենիա» միջազգային փառատոնը հիմնադրվել է 2017 թվականին՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի և Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամի(EUFSC)նախագահ Կոնստանտին Իշխանովի համատեղ ջանքերով:
Մի քանի տարվա պատմության ընթացքում փառատոնը հասցրել է դառնալ միջազգայնորեն ճանաչված և սպասված երաժշտական միջոցառում: Երևանում ամեն տարի անցկացվող այս փառատոնի շրջանակներում հայ հանդիսատեսը հնարավորություն է ունենում ունկնդրելու համաշխարհային հեղինակություն վայելող մեծանուն երաժիշտների կատարումները, որոնց համերգներին հաճախելն աշխարհի հեղինակավոր դահլիճներում ոչ բոլոր երաժշտասերներին է հասանելի:
Մեծանուն արտիստների կողքին «Արմենիա» միջազգային փառատոնը հնարավորություն է ընձեռում նաև շատ նորահայտ երիտասարդ երաժիշտների ելույթ ունենալու լայն հանդիսատեսի առջև և իրենց տեղը գրավելու կատարողական արվեստի ասպարեզում:
«Արմենիա» փառատոնի համերգները կկայանան Հայաստանի պետական սիմֆոնիկ և Հայաստանի պետական կամերային նվագախմբերի մասնակցությամբ:
Փառատոնի համերգային ծրագրերը բազմազան են. ընդգրկում են հայտնի կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Մասնավորապես, կներկայացվեն Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի, Լյուդվիգ վան Բեթհովենի, Յոհաննես Բրամսի, Ֆելիքս Մենդելսոնի, Պյոտր Չայկովսկու, Ֆրեդերիկ Շոպենի, Էդվարդ Գրիգի, Ժորժ Բիզեի, Ղազարոս Սարյանի, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ռեզիդենտ կոմպոզիտոր Ալեքսեյ Շորի և այլ հեղինակների ստեղծագործությունները: Փառատոնին կմասնակցեն հայտնի արտիստներ՝ ջութակահարներ Գիլ Շահամը, Դանիել Լոզակովիչը, Ֆումիակի Միուրան, Սերգեյ Դոգադինը, Մարկ Բուշկովը, դաշնակահարներ Միխայիլ Պլետնյովը, Յոլ Ում Սանը, թավջութակահարներ Սթիվեն Իսերլիսը, Նարեկ Հախնազարյանը, դիրիժորներ, Սերգեյ Սմբատյանը, Դմիտրի Յաբլոնսկին, Մարիուս Ստրավինսկին, Ֆելիքս Կորոբովը, Ալան Չիրկոպը, Կոնրադ վան Ալֆենը, Ջանլուկա Մարչիանոն և այլք:
Համերգները կկայանան Արամ Խաչատրյան համերգասրահում, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում և Կամերային երաժշտության ազգային կենտրոնում։
Փառատոնի բացման երեկոյի ընթացքում՝ սեպտեմբերի 29-ին, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա ջութակահար Մարկ Բուշկովը։ Ծրագրում կհնչեն Սերգեյ Պրոկոֆև՝ քայլերգ «Սեր առ երեք նարինջները» օպերայից, Պրոկոֆևի Ջութակի թիվ 1 կոնցերտը և Մոդեստ Մուսորգսկու «Պատկերներ ցուցահանդեսից» ստեղծագործությունը՝ Մորիս Ռավելի նվագախմբային փոխադրմամբ։
«Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
1998 դիտում
23:01 14-09-2020
Մեկնարկում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 15-րդ՝ հոբելյանական համերգաշրջանը
1696 դիտում
23:40 16-09-2020
Մեկնարկել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 15-րդ համերգաշրջանը. նվագախումբը խոստանում է հագեցած տարի
Այս բաժնից
850 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
877 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»