30071 դիտում
20:34 29-09-2021
Արաբկիրի թաղապետարանի դիմաց Honda Civic ավտոմեքենայի վարորդը, ով չարամտորեն խախտել էր երթևեկության կանոնները, պարեկների վրա հոխորտում էր, ասելով՝ ի՞նչ եմ արել․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Եթե նախկինում ՀՀ ճանապարհային ոստիկանությունն էր հորդորում վարորդներին, որպեսզի չարամտորեն չխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները, հիմա արդեն քաղաքացիներին այդ նույն բանը հորդորում են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները:
Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները ծառայության ժամանակ նկատել են, որ Արաբկիրի թաղապետարանի մոտ Honda Civic մակնիշի ավտոմեքենայի վարորդը, իրեն «զգալով ինչպես ձուկը ջրում», կոպիտ կերպով խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, ավտոմեքենան կայանել էր հետիոտնի համար նախատեսված վայրում` «զեբռայի վրա»:
Պարեկները, մոտենալով օրինախախտ վարորդին, հորդորում են նրան, որպեսզի ավտոմեքենան հեռացնի նշված վայրից ու վարչական պատասխանատվության են ենթարկում նրան:
Վարորդը, չգիտես ինչու, սկսում է «աքլորանալ» ու բողոքել, թե ինչի պիտի իր վրա ակտ գրեն, ինչ է արել, որ: Մի 10 րոպեով մեքենան կայանել է, ինչ է, չի թույլատրվո՞ւմ:
Մնում է նման վարորդներին ասել՝ Ձեզ համար պետք է լինի միշտ կարմիր լույս:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+
Նմանատիպ նյութեր
31169 դիտում
17:50 20-07-2015
Սևին սապոնն ինչ անի, խևին խրատը. որոշ վարորդներ շարունակում են չարամտորեն խախտել երթևեկության կանոնները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ