211652_close_icon
views-count1609 դիտում article-date 16:28 30-09-2021

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա ջութակահար Սերգեյ Դոգադինը

Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 20։00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես կգա ջութակահար Սերգեյ Դոգադինը։ Ծրագրում կհնչեն Տիգրան Մանսուրյանի Սերենադը լարային նվագախմբի համար, Ալեքսանդր Բորոդինի Պոլովեցյան պարերը «Իշխան Իգոր» օպերայից, Պյոտր Չայկովսկու Ջութակի կոնցերտը ռե մաժոր երկ 35։ Համերգը կղեկավարի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 29-ը Երևանում անցկացվում է «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը, որի շրջանակներում անցկացվելիք 17 համերգների ընթացքում հայ երաժշտասերներին իրենց կատարումները կնվիրեն մեծանուն երաժիշտներ՝ դաշնակահար Միխայիլ Պլետնյով, թավջութակահար Սթիվեն Իսերլիս, ջութակահարներ Գիլ Շահամ, Գրաֆ Մուրզա և այլք։
Փառատոնի կազմակերպիչներն են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամը (EUFSC)։ Փառատոնի անցկացմանն աջակցում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
 
 
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ
 

Նմանատիպ նյութեր