211652_close_icon
views-count6935 դիտում article-date 18:00 30-09-2021

«Ավագանու որոշմամբ՝ համայնքն իր սեփականություն հանդիսացող գույքը տրամադրել է մի կարիքավոր ընտանիքի». Ռոբերտ Դանիելյանը՝ Սևակ Միքայելյանի հասցեին մեղադրանքների առիթով. aravot.am

«Համայնքի սեփականություն հանդիսացող գույքը համայնքի ավագանու որոշմամբ տնօրինվել է»,-Aravot.am-ի հետ զրույցում պարզաբանեց Հրազդան համայնքի աշխատակազմի քարտուղար Ռոբերտ Դանիելյանը: Aravot.am-ի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության Հրազդանի բաժնում նյութեր են նախապատրաստվում Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանի (լուսանկարում) դեմ՝ պաշտոնական լիազորությունների չարաշահման հիմքով՝ քաղաքացի Սուսաննա Ա.-ի հաղորդման հիման վրա:

Ըստ հաղորդման՝ 2002թ.-ի մայիսի 22-ի թիվ 129 որոշման հիման վրա Հրազդան համայնքին պատկանող Կենտրոն թաղամասի, 33 շենքի, թիվ 22 բնակարանի ճաշասենյակը սեփականության իրավունքով տրամադրվել է Սուսաննա Ա.-ին, սակայն Սևակ Միքայելյանի՝ 16.09.2019թ. թիվ 996 որոշման 1-ին կետով նշված բնակարանը սեփականության իրավունքով, անհատույց օտարվել է Անժելա Մ.-ին, իսկ խոհանոցը, սանհանգույցը, միջանցքը և պատշգամբը թողնվել է ընդհանուր օգտագործման:

Զրուցեցինք Սևակ Միքայելյանի հետ: Նա վստահեցրեց՝ ամեն ինչ եղել է օրենքի սահմաններում: Հրազդան համայնքի աշխատակազմի քարտուղար Ռոբերտ Դանիելյանն այս առիթով Aravot.am-ի հետ զրույցում մանրամասնեց. «Այդ տունը հանրակացարանի նման է. ունի սանհանգույց, խոհանոց: Մի մասն այդ անձինն է, մյուս մասն էլ եղել է ուրիշինը, բայց չի ձևակերպել. մնացել է համայնքի սեփականություն: Համայնքն այդ մեկ սենյակը տվել է մի կարիքավոր ընտանիքի, որ այդտեղ բնակվեն, որոնք բնակության վայր չունեին»:

Մանրամասներն՝  այստեղ
 

Նմանատիպ նյութեր