1721 դիտում
13:03 01-10-2021
Հայաստանի և Ֆրանսիայի մշակույթի նախարարներն անդրադարձել են Արցախի մշակութային ժառանգության պահպանության ոլորտում համագործակցությանը
Անրի Վերնոյի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանը մասնակցելու նպատակով Փարիզ կատարած այցի շրջանակում սեպտեմբերի 30-ին ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության մշակույթի նախարար Ռոզելին Բաշլոյի հետ:
«Քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Վահրամ Դումանյանը կարևորել է երկու բարեկամական երկրների համագործակցությունը և վստահություն հայտնել, որ մշակույթի բնագավառներում համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները կնպաստեն երկկողմ հարաբերությունների զարգացմանը և խորացմանը՝ ստեղծելով նոր հնարավորություններ արդյունավետ համագործակցությունն ընդլայնելու համար»,- նշված է ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
Անդրադարձ է կատարվել Արցախի Հանրապետության մշակութային ժառանգության պահպանության ոլորտում համագործակցությանը: Վահրամ Դումանյանը շնորհակալություն է հայտնել 2020 թվականին Արցախի դեմ սանձազերծած պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության ներքո անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանության վերաբերյալ մտահոգությունը կիսելու և այդ հարցում աջակցելու պատրաստակամության համար:
Քննարկվել են նաև մշակութային ժառանգության պահպանման և ժամանակակից արվեստի ոլորտում համագործակցության ծրագրեր իրականացնելու, մշակույթի ոլորտի մասնագետների վերապատրաստման, մշակութային համատեղ միջոցառումների կազմակերպման հնարավորությունները: Խոսվել է նաև Հայաստանի և Ֆրանսիայի միջև մշակութային համագործակցության փաստաթղթի մշակման և ստորագրման մասին:
Հանդիպման ավարտին ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը Ֆրանսիայի Հանրապետության մշակույթի նախարար Ռոզելին Բաշլոյին հրավիրել է Հայաստան հայ-ֆրանսիական մշակութային համագործակցությունը երկարաժամկետ ու տեսանելի ծրագրերով համալրելու ուղղությամբ քննարկումները շարունակելու և տեղում առարկայացնելու համար:

Նմանատիպ նյութեր
775 դիտում
21:16 24-01-2024
Բրյուսելում Արցախի մշակութային ժառանգության պահպանության մասին խորհրդաժողով է տեղի ունեցել
802 դիտում
18:52 26-10-2023
ՀՀ ԿԳՄՍ և Ֆրանսիայի մշակույթի նախարարները քննարկել են ԼՂ-ում մշակութային ժառանգության պաշտպանության խնդիրը
Այս բաժնից
964 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
988 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»