6946 դիտում
14:08 01-10-2021
Ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում Մուշեղ Շուշանյանի դեմ՝ Փաշինյանի լուսանկարի ներքո վիրավորական գրառում անելու համար. aravot.am
Թեեւ միջազգային իրավապաշտպան Freedom House կազմակերպությունը արդեն իսկ քննադատել է Հայաստանի իշխանությանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարի տակ վիրավորական մեկնաբանություն գրելու համար 2 քրեական գործեր հարուցելու համար՝ նյութեր են նախապատրաստվում եւս մի նման գործ հարուցելու: «Առավոտին» հայտնի դարձավ՝ սեպտեմբերի 30-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնում գրություն է ստացվել, որ Մուշեղ Շուշանյանը Ֆեյսբուք սոց.ցանցի իր էջով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարի ներքո կատարել է վիրավորանք պարունակող գրառում: Ձեռնարկվում են միջոցառումներ Մ.Շուշանյանին հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր:
Ըստ ամենայնի՝ խոսքը փաստաբան Մուշեղ Շուշանյանի մասին է, որի նկատմամբ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է դատավարություն: Մուշեղ Շուշանյանին առաջադրված մեղադրանքն է․ «Նա, հանրության լայն շրջանակների համար հասանելի «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրանցված լինելով օգտատիրոջ տվյալներով, անձի՝ ՀՀ վարչապետի նկատմամբ, քաղաքական և այլ հայացքներով պայմանավորված, ՀՀ-ում հետպատերազմյան իրադրությամբ պայմանավորված հասարակության մոտ առկա տրամադրությունները և սոցիալ-հոգեբանական խոցելի իրավիճակն օգտագործելով, հրապարակային՝ իր «հետևորդների», «ընկերների» և կայքէջ մուտք գործած այլ օգտատերերի համար անմիջականորեն տեսանելի եղանակով, դիտավորությամբ հնչեցրել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր և արդարացրել է նման բռնությունը, մասնավորապես 2020 թվականի դեկտեմբերի 13-ին իր հիշյալ կայքէջում կատարելով հետևյալ բովանդակությամբ գրառումը,
«Սա ավելի վտանգավոր թշնամի ու թուրք է, քան ամենաիսկական թուրքը: Նա վտանգավոր է, քան էնվերը, թալեաթը, աթաթուրքը: Սա թուրքերի կողմից ներդրված «ական» է՝ Հայոց ցեղասպանությունն ավարտին հասցնելու և հայության վերջին ծվենների ոչնչացման զենք: Ուստի այս ու սրա պիղծ ընտանիքը ենթակա են ոչնչացման: Սատկացրեք սրան, Հայեր»՝ նշված կոչի ներքևի հատվածում տեղադրելով ՀՀ վարչապետի նկարը»: Փաստաբանի նկատմամբ խափանման միջոց է կիրառված քաղաքից չբացակայելու ստորագրությունը եւ նա դատարանում միջնորդել է կալանավորել իրեն, ու «Հրապարակին» տված հարցազրույցում էլ ասել է. «Ուզում են էս գործով դատեն, դատապարտեն, ուզում են ևս մի քանի գործ հարուցեն, իմ համոզմունքն է դա, որ Նիկոլ Փաշինյան անձնավորությունը ազգային և պետական դավաճան է, պայմանավորված պատերազմի է գնացել մեր հայրենիքի մի մասը թշնամուն հանձնելու նպատակով, թշնամու հետ գործարքի մեջ է գտնվել, կոլաբորանտ է ինքը, այսինքն՝ գործում է ի շահ թշնամու։ Դա իմ համոզմունքն է, և որևէ մեկը որևէ միջոցով, քրեական հետապնդումներով և այլն, չի կարող ինձ լռեցնել, արգելել, որ ես իմ համոզմունքները ըստ անհրաժեշտության հրապարակայնացնեմ»:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր կայքում։
Նմանատիպ նյութեր
8918 դիտում
20:46 05-10-2021
Քաղաքացին վիրավորական բառ է գրառել Փաշինյանի հասցեին. Ոստիկանությունը նախապատրաստում է նյութեր. aravot.am
1024 դիտում
16:36 26-10-2023
ԱԺԲ-ն դատապարտում է Մուշեղ Շուշանյանի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումը
Այս բաժնից
892 դիտում
09:21 22-12-2024
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
21142 դիտում
09:09 22-12-2024
Հանրապետության որոշ հասցեներում 36 ժամ ջուր չի լինելու
1165 դիտում
23:42 21-12-2024
Այսօր Ադրբեջանն օկուպացրած Շուշի է տեղափոխել 191 ադրբեջանցու