211652_close_icon
views-count18908 դիտում article-date 20:44 01-10-2021

Իսրայելը, Թուրքիան և Ադրբեջանը ագրեսիա են պատրաստում Իրանի դեմ. Նորատ Տեր-Գրիգորյանց

Tert.am-ը գրում է. Ադրբեջանն ու Թուրքիան Բաքու հրավիրեցին Իրանի ամենաոխերիմ թշնամուն՝ Իսրայելին, որը Լեռնային Ղարաբաղի և նույնիսկ Հայաստանի հայերին ոչնչացնելու համար Ադրբեջանի զինված ուժերը զինում է մահաբեր և նույնիսկ  արգելված զենք-զինամթերքով: Այս մասին realtribune.ru-ին տված հարցազրույցում ասել է խորհրդային և հայ զորավար, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը:

«Իսրայելը զբաղվում է ադրբեջանական օդանավակայաններով: Դրանք, ըստ ամենայնի, նախապատրաստվում են ՆԱՏՕ-ի ռազմաօդային ուժերի վայրէջքի համար: Իրանի դեմ ագրեսիայի նախապատրաստական աշխատանքներ են ընթանում:

Բաքուն, Իսրայելից ստանալով զինված պայքարի ժամանակակից միջոցներ, ՆԱՏՕ-ի ագրեսորների քողի ներքո, նախատեսում է ևս հարձակվել Իրանի վրա՝ իբր ազատելու «սեփական», բայց արդեն իսկական ադրբեջանցիներին, որոնք նորմալ ապրում են Իրանում և դրա կարիքը չունեն:

 Իրանի իշխանությունները հասկանում են, որ ինչ-որ բան այն չէ: Ադրբեջանի, Թուրքիայի, Պակիստանի և Իսրայելի միությունը կարող է վիշտ պատճառել Իրանի ժողովրդին:

 Իմ ռազմական կարծիքով, Իրանը ճիշտ է վարվում, երբ զինված ուժերը բերում է լիարժեք մարտական պատրաստության և մոտենում ագրեսիվ Ադրբեջանի սահմաններին` զորավարժություններ անցկացնելու համար` երկիրը պաշտպանելու նպատակով զինված ուժերի և ժողովրդի միջև փոխգործակցություն կազմակերպելու համար, ինչպես նաև կանխելու այս խորամանկ սադրիչների հանկարծակի ագրեսիան »,- ասել է գեներալ Տեր-Գրիգորյանցը:

Նա ընդգծել է, որ Արցախի դեմ պատերազմի քողի ներքո Ալիևը «արդեն ՆԱՏՕ-ական Թուրքիային բերել է Ռուսաստանի քթի տակ»:

«Այժմ ՆԱՏՕ-ն վստահորեն նստած է կովկասյան ռազմական գործողությունների թատերաբեմում. Ադրբեջանը երկրորդ թուրքական պետությունն է, որն իրականում ՆԱՏՕ-ի անդամ է, թեև կուլիսներում:

Հուսով եմ, որ Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհուրդն այս իրավիճակը կկարգավորի Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Էրդողանի հանդիպումից հետո»,-պարզաբանել է Տեր-Գրիգորյանցը:

Աղբյուրը հիշեցնում է, որ հոկտեմբերի 1-ին Ադրբեջանի հյուսիս-արևմտյան շրջաններում՝ Ադրբեջանին սահմանին, սկսվել են վերջին տասնամյակների ընթացքում «Խայբերի նվաճողները» ամենամեծ զորավարժությունները:

«Իրանի համար անընդունելի է այս տարածաշրջանի երկրների պետական սահմանների փոփոխությունը: Բոլոր օրինական սահմանները պետք է հարգվեն: Մեկ երկրի հնարավոր թուլությունը իր սահմանների պաշտպանության հարցում չի նշանակում, որ մեկ այլ երկիր պետք է սահմանը հատի արտաքին օգնությամբ: Իրանը դա թույլ չի տա», - ասել է ԻԻՀ ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադային գեներալ Քիոմարս Հեյդարին:
 


   

Նմանատիպ նյութեր