211652_close_icon
views-count121897 դիտում article-date 21:20 01-10-2021

Երևանում թիվ 54 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնի. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:50-ի սահմաններում  Higer մակնիշի  թիվ 54 երթուղին սպասարկող ավտոբուսը  Շիրակի և Արարատյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել կին հետիոտնի:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է  1-03 շտապօգնություն, օգնել է օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հեթապահ խմբին՝  վրավորին տեղափոխել «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն դեպքի վար են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ  գումարտակի 1-ին  վաշտի պարեկներ Գևորգ Սարգսյանը և Նարեկ Հարությունյանը:

 Դեպքի մասին պարեկային ծառայության գնդից տեղեկությունը փոխանցել են պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է  հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ   Շիրակ Խաչատրյանի գլխավորությամբ:

 Փաստի առթիվ Շ. Խաչատրյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է  վարորդի և վիրավորի ինքնությունը:

Ֆոտոլրագրողը  հայտնում է, որ նշված ավտոբուսը պատկանում է Երևանի քաղաքապետարանի  տրանսպորտի վարչությանը և սպասարկում է Ավան Առինջ-Արարատի մարզի Նորաբաց գյուղ երթուղին:

Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 31+
31+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր