2995 դիտում
10:13 02-10-2021
Հրահանգ կա՝ աստիճանաբար ձերբազատվել ընդդիմախոս դասախոսներից․ «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է․ «Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ղեկավարությունը որոշել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանին զրկել դասավանդելու հնարավորությունից։ Մոտ երկու ամիս առաջ ՊԿԱ-ն նման որոշում էր կայացրել նաև ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, մեկ այլ ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանի առումով՝ հրաժարվելով նոր աշխատանքային պայմանագիր կնքել նրա հետ:
Ըստ էության, գործ ունենք բացառապես քաղաքական որոշումների հետ, որոնք ի ցույց են դնում Նիկոլ Փաշինյանի ու գործող իշխանությունների անընդհատ աճող վախերը ընդդիմադիր բոլոր գործիչներից: Մեր տեղեկություններով, չնայած լսարաններում քաղաքական գնահատականներ չեն հնչեցվել նշյալ դասախոսների կողմից, այդուամենայնիվ, իշխող ուժի համար նրանց՝ հենց միայն լսարան մտնելն ինքնին գնահատվում է որպես քաղաքական «ակցիա»:
Մեր աղբյուրների փոխանցմամբ, այս գործընթացը միայն ՊԿԱ-ով չի սահմանափակվելու, կա հրահանգ աստիճանաբար ձերբազատվել ընդդիմադիր ուժերը ներկայացնող, ինչպես նաև անկուսակցական, բայց ընդդիմախոս դասախոսներից նաև այլ բուհերում, հատկապես ԵՊՀ-ում, որտեղ իշխանությունը ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է գործուղել առաջին հերթին բուհում «զտումներ» իրականացնելու համար»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր
1584 դիտում
10:59 04-04-2015
Պուտինի ընդդիմախոս Սլավա Ռաբինովիչի անդրադարձը ՌԴ-ում հասունացող քաղաքական գործընթացներին. «168 Ժամ»
Այս բաժնից
2458 դիտում
08:55 28-12-2024
Հայ կամավորները մեկնել են Անապա՝ օգնելու վերացնել աղետի հետևանքները. «Փաստ»
2335 դիտում
09:00 26-12-2024
Ցեմենտի ներմուծման գործունեության համար գանձվող պետտուրքը կավելանա վեց անգամ. «Փաստ»