211652_close_icon
views-count3727 դիտում article-date 12:51 04-10-2021

Ֆրանսիան կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը. Անն Իդալգո

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, ով 2022-ին մասնակցելու է նաև Ֆրանսիայի նախագահական ընտրություններին, շեշտել է, որ Ֆրանսիան կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:

Ա. Իդալգոն «Թվիթեր»-ի իր էջում տեղադրել է ֆրանսիացի հայտնի փիլիսոփա, գրող Բեռնար-Անրի Լևիի՝ Le Point-ում հրապարակված « Ֆրանսիան կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը» վերնագրով հոդվածը և գրել. «Միանշանակ համաձայն եմ, Ֆրանսիան կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»:

Բեռնար-Անրի Լևին իր հոդվածում շեշտել է, որ Ֆրանսիան հարձակման ենթարկված հայկական կողմին աջակցելու համարձակություն պետք է գտնի:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր