211652_close_icon
views-count2476 դիտում article-date 15:11 19-10-2020

Էրդողանը խրախուսում է ԼՂ բնակչության նկատմամբ էթնիկ զտման փորձերի իրականացումը. Անն Իդալգո

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ռեժիմը գործում է ազգայնական ոգով, ժխտում Հայոց ցեղասպանության իրողությունը և, կարծես, խրախուսում Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ էթնիկ զտման փորձերի իրականացումը: Ինչպես փոխանցում է «[url=https://armenpress.am/arm/news/1032069.html]Արմենպրես[/url]»-ը, Nouvelles d`Armenie-ին տված հարցազրույցում այդ մասին հայտարարել է Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն: «Ամեն անգամ Երևան գնալիս հարգանքի տուրք եմ մատուցել միլիոնավոր զոհերի հիշատակին և ամեն անգամ զարմանում եմ, թե ինչպես են մարդիկ պլանավորել և իրականացրել նման հանցագործություններ: Մարդկությունը ենթադրում է, որ այդ մեխանիզմներից մի քանիսը կարելի է վերագրել ժամանակին: Բայց յուրաքանչյուր ցեղասպանության հետ, և ես նրանցից երկուսի ժամանակակիցն եմ (Կամբոջա և Ռուանդա), գործում են նույն դժոխային մեխանիզմները. մյուսի ժխտումը, համակարգված ոչնչացման ցանկությունը, անպատժելիության զգացումը մահացու են: Մենք դեռևս չենք հասել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, բայց կարող էինք հասնել, և ես ցուցաբերում եմ յուրահատուկ զգոնություն: Թուրքիայի ներգրավումը հայերի դեմ հակամարտության մեջ, ցավոք, արթնացնում է ցեղասպանության հիշողությունը ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում»,- ասել է Անն Իդալգոն:

Նմանատիպ նյութեր