2045 դիտում
15:34 06-10-2021
Հայաստանի ԱՃԹՆ ԲՇԽ քաղաքացիական հասարակության խմբակցությունը հայտարարություն է պատրաստում Ուռուտում և Գլաձորում ստեղծված կոնֆլիկտային իրավիճակի վերաբերյալ
Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) բազմաշահառու խմբի (ԲՇԽ) քաղաքացիական հասարակության խմբակցությունն անց է կացրել հատուկ նիստ՝ նվիրված Լոռու մարզի Ուռուտ բնակավայրում և Վայոց ձորի մարզի Գլաձոր համայնքում ստեղծված կոնֆլիկտային իրավիճակի քննարկմանը: Հանդիպմանը մասնակցել են ԲՇԽ անդամներ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը, «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի տնօրեն Նազելի Վարդանյանը, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը, այլընտրանքային անդամ "Civil voice" ՀԿ-ի իրավաբան Արթուր Համբարձումյանը, ԵՊՀ-ի դասախոս Սուրեն Ներսեսյանը, փորձագետ-իրավաբան Արթուր Գրիգորյանը, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը (այլընտրանքային անդամ, «ԷկոԼուր»-ի փոխնախագահ Վիկտորյա Բուռնազյանի երաշխավորությամբ) և «ԷկոԼուր»-ի լրագրող Քրիստինա Տեր-Մաթևոսյանը:
Ներկաները քննարկեցին հանքարդյունաբերական ոլորտի շահագրգիռ կողմերի՝ ընկերություն-համայնք փոխհարաբերությունների կարգավորման մեխանիզմները՝ հաշվի առնելով Ուռուտ բնակավայրում և Գլաձոր համայնքում ստեղծված լարված իրավիճակը:
Ուռուտի բնակիչներն արդեն երեք անգամ դեմ են արտահայտվել և չեն թողել «Ջին Հոլդինգ Լիմիթիդ» ՍՊԸ-ին անցկացնել հանրային լսումներ՝ Ուռուտի հանքային դաշտի տեղամասում (բազմամետաղ) 2021-2024թթ. երկրաբանահետախուզական աշխատանքներ իրականացնելու նպատակով: Չնայած դրան ընկերությունը շարունակում է համայնքի համաձայնությունը ստանալու համար համախոհներ փնտրել և հավաքագրում է իր կողմնակիցների ստորագրությունները:
Հանքարդյունաբերական գործունեության դեմ բնակիչները նույնպես ստորագրահավաք են նախաձեռնել: Ընկերության այս շարունակական գործողությունները առաջ են բերել կոնֆլիկտային իրավիճակ, ինչը բացասաբար է ազդում համայնքի վրա:
Օլեգ Դուլգարյանը նշեց, որ ընկերության գործունեությունը խախտում է ուռուտցիների մաքուր շրջակա միջավայրում ապրելու իրավունքը, ինչպես նաև՝ ստեղծում լարվածություն և բևեռացում բնակիչների շրջանում։
Գլաձոր համայնքում նույնպես կոնֆլիկտային իրավիճակ է ստեղծվել «Մետալ Գոլդ» ընկերության կողմից Գլաձորի ոսկի-բազմամետաղային հանքում երկրաբանական ուսումնասիրություններ իրականացնելու պատճառով: 2019թ. Գլաձորի ավագանին ընդունել էր «Գլաձոր համայնքը էկոտնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու վերաբերյալ» որոշումը: «Մետալ Գոլդ»-ն իր համախոհներին խոստացել է բարձր աշխատավարձով նոր աշխատատեղեր, ինչը կոնֆլիկտ է առաջացրել հանքարդյունաբերության դեմ հանդես եկող բնակիչների և ընկերության համախոհների միջև և հակասում է ավագանու որոշմանը:
Փաստացի ստացվում է, որ ընկերության հայտը մի քանի անգամ մերժած համայնքը, միևնույն է՝ չի ազատվում այդ ընկերության «հետապնդումներից»: Այս տեսանկյունից ԱՃԹՆ ԲՇԽ քաղաքացիական հասարակության խմբակցության անդամներն առաջարկեցին փոփոխություններ մտցնել Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) մասին օրինագծում և արգելել ամեն մի փուլում երկուսից ավելի հանրային լսում անցկացնելը: Նաև առաջարկ հնչեց, որ համայնքը/բնակավայրը պետք է ունենա ավագանու կողմից ընդունված և իրավական ակտ համարվող հանքարդյունաբերությանը հակասող զարգացման ծրագիր:
ԲՇԽ քաղաքացիական հասարակության խմբակցությունը պատրաստվում է հրավիրել ԲՇԽ-ի նիստ բոլոր շահագրգիռ կողմերի՝ Կառավարության և բիզնեսի մասնակցությամբ՝ ներկայացնելով նշված խնդիրներն ու առաջարկները:
Ընդգծվեց, որ ԱՃԹՆ ԲՇԽ-ի ձևաչափը թույլ է տալիս կոնսենսուսի միջոցով վերհանել հանքարդյունաբերական ոլորտի խնդիրներն ու դրանց լուծումներ տալ: Կոնֆլիկտային իրավիճակների առնչությամբ քաղհասարակությունը պատրաստվում է հանդես գալ հայտարարությամբ:

Նմանատիպ նյութեր
8399 դիտում
23:20 12-03-2017
Հայաստանի Հանրապետությունը դարձավ արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) թեկնածու երկիր