211652_close_icon
views-count10417 դիտում article-date 00:00 07-10-2021

«Այդ մարդուն պետք է բացատրել, որ Քոչարյանի և Սարգսյանի հասցրած վնասները վերականգնելի և շտկելի են, իսկ ինքը անդառնալի և կործանարար հարված է հասցրել հայկական պետությանը». Կարպիս Փաշոյան

Կարպիս Փաշոյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Այդ մարդը առավոտից գիշեր ինքն իրեն մոռացած խոսում է Քոչարյանի հարստություններից և Սերժ Սարգսյանի բադենբադեններից։

Այդ մարդուն պետք է հիշեցնել, որ ինչ էլ արած լինեն Քոչարյանն ու Սարգսյանը, նույնիսկ եթե ամենամահացու մեղքերը գործած լինեն, միևնույն է նրանց օրոք Հայաստանի Հանրապետությունը դեռևս գոյություն ուներ։

Այդ մարդուն պետք է բացատրել, որ Քոչարյանի և Սարգսյանի հասցրած վնասները վերականգնելի և շտկելի են, իսկ ինքը անդառնալի և կործանարար հարված է հասցրել հայկական պետությանը։

Տեսանելի ապագայում Հայաստանը որևէ շանս չունի հասնել այն կարգավիճակին, ինչ կար՝ 2020 թ․-ի սեպտեմբերի 26-ին։

Այս պահի դրությամբ Հայաստանը ձևական գոյությամբ և բովանդակությամբ մահացած աշխարհաքաղաքական ճեմուղի է և ոչ ավելին»:

Նմանատիպ նյութեր