1435 դիտում
10:01 07-10-2021
Իշխանությունը ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցում նոր խնդիրների առաջ է կանգնել․ «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է․ ««Փաստ» թերթի տեղեկություններով, գործող իշխանությունը 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողով ստեղծելու առումով նոր խնդիրների առաջ է կանգնել։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, սկզբնական շրջանում նախատեսված է եղել հանձնաժողովում փորձագետներ ընդգրկել ՊՆ-ից ու ԳՇ-ից, սակայն նրանք չեն համաձայնել հետագա զեկույցի իշխանական սցենարին, ինչից հետո իշխանությունը ստիպված է եղել դիմել ընտրություններից առաջ և հետո Նիկոլ Փաշինյանի մեկնած ձեռքը սեղմած քաղաքական ուժերից մի քանիսին։
Մասնավորապես, թերթին տեղեկություններ են հասել, որ իշխանությունն այս պահին դիտարկում է Արցախի ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանին որպես «փորձագետ» հանձնաժողովում ընդգրկելու հարցը։ Ի դեպ, վերջինս տարբեր մարզերում իշխանական՝ ՔՊ-ական թեկնածուների գովքով է զբաղված և փորձում է ամեն գնով արդարացնել Հայաստանի և Արցախի պարտությունը։
Ի դեպ, մեր աղբյուրը հայտնել է նաև, որ հանձնաժողովում իշխանությունը դիտարկում է նաև Դավիթ Սանասարյանի, Նորիկ Նորիկյանի թեկնածությունները։ Արդյունքում, իշխանությունը ցանկանում է նաև «փորձագետների» միջոցով էլ ավելի մեծացնել իր ներկայությունը ստեղծվելիք հանձնաժողովում»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
7851 դիտում
09:25 14-09-2021
Իշխանությունը հրաժարվե՞լ է 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով ստեղծելու մտքից. «Փաստ»
3040 դիտում
20:08 02-07-2020
Արարատ Միրզոյանը հայտարարություն է տարածել քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին
9513 դիտում
09:51 19-01-2018
Արամ Հարությունյանը խնդիրների առաջ է կանգնել. փայատեր գործընկերներն անհանգստացած են. «Փաստ»
Այս բաժնից
727 դիտում
07:36 17-10-2024
Ակցիաներն առաջիկայում չեն սահմանափակվի միայն իրազեկմամբ. ի՞նչ է առաջարկվելու ընդդիմադիր ուժերին. «Փաստ»
961 դիտում
07:25 17-10-2024
Ինչու էին ուժայինները պասիվ ԱԺ վիճաբանության ժամանակ և ուր էր Անդրանիկ Քոչարյանի ընկերը․ «Ժողովուրդ»
2278 դիտում
15:34 16-10-2024
Տուժած բնակավայրերում առաջիկա ամիսը պետք է լինի շինաշխատանքների ակտիվ ընթացքի ամիս. Լոռու մարզպետ