211652_close_icon
views-count17017 դիտում article-date 13:49 07-10-2021

Կեղծ պատվաստումների մասին ահազանգ չլսեմ, ձերբակալեք, կալանավորեք. վարչապետը հանձնարարեց ԱԱԾ-ին և ոստիկանությանը

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ-ին և ոստիկանության հանձնարարեց խիստ միջոցներ ձեռնարկել պատվաստումային գործընթացում օրենք խախտողների նկատմամբ:

«ԱԱԾ-ին և ոստիկանությանը. Կեղծ պատվաստումների մասին ահազանգ չլսեմ, ձերբակալեք, կալանավորեք: Էդ բժիշկները, որոնք օգտվում են առիթից չպատվաստելու մարդկանց եւ պատվաստանյութը փչացնելու համար, շատ խիստ միջոցներ է պետք ձեռնարկել: Ես դիմում են դատախազին եւ քննչական մարմիններին»,- ընդգծեց վարչապետը:

Նմանատիպ նյութեր