211652_close_icon
views-count2266 դիտում article-date 09:08 03-06-2016

Չկա մի տարի, որ իմ պաշտոնանկության մասին չլսեմ. Արման Մկրտումյան. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նախորդ երեք տարիներին պարբերաբար լուրեր էին տարածվում ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի հնարավոր պաշտոնանկության մասին: Այդ ընթացքում Մկրտումյանը սովորաբար ամեն կերպ խուսափում էր որևէ մեկնաբանություն տալուց կամ էլ պատասխանում էր, թե հանրապետության նախագահն է որոշում՝ ինքը կշարունակի պաշտոնավարել, թե ոչ: «Ժողովուրդ» օրաթերթը Մկրտումյանից փորձեց պարզել՝ ի վերջո, նա գնալո՞ւ է, թե՞ ոչ և ինչպես է վերաբերվում իր պաշտոնանկության մասին պարբերաբար շրջանառվող լուրերին, ինչին նա պատասխանեց. «Ես 18 տարի է՝ աշխատում եմ դատական համակարգում, և չկա այդպիսի մի տարի, որ ես գոնե մի քանի անգամ իմ պաշտոնանկության մասին չլսեմ»: Ի դեպ, 2018 թվականի գարնանը` Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո, նոր Սահմանադրության պահանջով վճռաբեկ և վերաքննիչ դատարանների նախագահները և անդամները պետք է նորից նշանակվեն: Հենց այդ ժամանակ էլ կորոշվի՝ ով կմնա իր պաշտոնում, ով` ոչ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր