211652_close_icon

Վիրահատությունները բարեհաջող են անցել՝ 2 վիրավորի վիճակը ծանր է, բայց նրանց կյանքին վտանգ չի սպառնում. Արցախի պետնախարար

views-count3335 դիտում article-date 09:34 15-10-2021
Վիրահատությունները տեղի են ունեցել, դրանք բարեհաջող են ընթացել՝ վիրավորների վիճակը գնահատվում է ծանր, բայց նրանց կյանքին վտանգ չի սպառնում՝ առողջական վիճակի վատթարացում չի նկատվել:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը։

«Քիչ առաջ վերադարձա Ստեփանակերտի զինվորական հոսպիտալից ու հանրապետական բժշկական կենտրոնից, որտեղ երեք վիրավոր զինվորի վիրահատություններ են տեղի ունեցել: Դրանք բոլորն անցել են հաջող, և վիրավորներից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում:

Մեծագույն շնորհակալություն մեր բժիշկներին՝ իրենց առաքելությունը բարձր նվիրումով ու արհեստավարժությամբ իրականացնելու համար»։

Ավելի վաղ հայտնել ենք, որ հայկական կողմը դիրքային ու տարածքային կորուստներ չունի։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր